Կախա Կուճավան 86 կողմ, 6 դեմ ձայնով ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ: Այս պաշտոնում Կուճավան փոխարինում է Արչիլ Թալակվաձեին, ով հրաժարական էր տվել ապրիլի 24-ին:
Նշենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանի նիստին բացի իշխող «Վրացական երազանքից ներկա էին նաև ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները: