Վիեննայում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է երկրի ԱԳՆ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անիծել էր Ավստրիայի ղեկավարությանը վարչական շենքերի վրա Իսրայելի դրոշը բարձրացնելու կապակցությամբ:
«Նախագահ Էրդողանի այդ աբսուրդ արտահայտություններից հետո այսօր՝ օրվա առաջին կեսին, Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել է Ավստրիայի դիրքորոշումը»,-ասված է Ավստրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Բացի այդ, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդեր Շալենբերգը, մեկնաբանելով Էրդողանի խոսքերը, նշել է, որ «փրփրած բերանով չես լուծի Մերձավոր Արեւելքի հակամարտությունը, և հարկ Է, որ Թուրքիան ավանդ ներդնի իրադրության ապաԷսկալացման գործում»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Իսրայելի դրոշը, ի նշան համերաշխության, բարձրացվել էր կանցլերի դաշնային գերատեսչության տանիքի վրա: Կանցլերի գերատեսչությունից հետո իսրայելական դրոշը բարձրացրել Է նաև Ավստրիայի ԱԳՆ-ը՝ վճռական աջակցություն հայտնելով Իսրայելի անվտանգությանը: