04-12-2025 / 21:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳՆ-ը ողջունում է Եվրոպական խորհրդարանի անդամների կողմից հայ գերիների վերաբերյալ բանաձևի ընդունումը

2021/05/21 10:58
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ը ողջունում է Եվրոպական խորհրդարանի անդամների կողմից հայ գերիների վերաբերյալ բանաձևի ընդունումը՝ հույս ունենալով, որ համատեղ աշխատանքը կնպաստի բոլոր գերեվարված անձանց անհապաղ ազատմանն ու անվտանգ վերադարձին Հայրենիք

Եվրոպական խորհրդարանի անդամների կողմից հայ գերիների վերաբերյալ բանաձևի՝ ճնշող մեծամասնությամբ ընդունումն ապացույցն է խնդրի համամարդկային նշանակության: Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանին մարդասիրական այս խնդիրը բարձրաձայնելու գործում մեր կողքին լինելու համար:

Հուսանք, որ մեր համատեղ աշխատանքը կնպաստի բոլոր գերեվարված անձանց անհապաղ ազատմանն ու անվտանգ վերադարձին Հայրենիք՝ վերամիավորվելու իրենց ընտանիքներին:

Խորհրդարանը բարձրացնում է այն հարցը, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Եվրախորհրդարանն Ադրբեջանին հորդորում է դադարեցնել հայ ռազմագերիների մոտ այդ կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների, մարդու իրավունքների պաշտպանների և բժիշկների մուտքի արգելքը։ Բացի այդ, բանաձևը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը լիարժեք համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ տրամադրելով գերության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը և մանրամասն տեղեկություններ նրանց պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Որպես Եվրոպայի խորհրդի անդամ, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցների կիրառումը, ինչը չի անում։

Հայ ռազմագերիների հարցից բացի, բանաձևը քննադատում է Ադրբեջանի զինված ուժերի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք՝ դա դիտելով որպես Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտումը:

Եվրախորհրդարանը նաև ցավում է, որ Ադրբեջանում ատելության խոսքը և հայատյացությունը բարցրացվել են պետական քաղաքականության մակարդակի։ Մասնավորապես անդրադարձ է կատարվում Բաքվում այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը՝ կոչ անելով անհապաղ փակել այն:

Նախորդ Լուրը

Իսրայելի և Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների միջև հրադադար է հաստատվել

Հաջորդ Lուրը

Խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չի կարելի թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չի կարելի թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)