05-12-2025 / 07:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զինվորները ոչ թե գերեվարվել են, այլ առևանգվել. Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին

2021/05/27 12:03
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած միջադեպին:

«ՀՀ զինված ուժերի վեց զինծառայող ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ, իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է՝ դա գերեվարություն չէ, տեղի է ունեցել մեր զինվորների առևանգում ՀՀ տարածքից:

«Տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են Հայաստանի համար ու այդ կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող: Շատ կարևոր եմ համարում այդ դեպքի առիթով նույնպես ընդգծել, որ հարցը ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով, կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի ու զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինվորները, բանակը կատարում են ՀՀ սահմանները պահպանելու իրենց գործառույթը», – նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է ու սա այն պարագան է, երբ Հայաստանը պետք է օգտագործի բոլոր լծակները:

«Կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է համախմբված լինի մեր զինված ուժերի, բանակի, պետական ինստիտուտների շուրջ: Հստակ է պահանջը, որ Ադրբեջանի զինված ուժերն անվերապահորեն պետք է դուրս գան ՀՀ տարածքից ու Հայաստանը բոլոր իրավիճակներում լինելու է սթափ ու սադրանքների կառավարումը պետք է իրականացվի առավել շրջահայացորեն: Զինված ուժերը պիտի շարունակեն կատարել ՀՀ սահմանների պահպանության ու ամրության, տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց գործառույթները: Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում, նյարդային ու չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները այստեղ ամենևին տեղին չեն», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ Լուրը

Զարիֆի՝ Հայաստան այցի նպատակները. Կովկասում նոր ուժեր են փորձում կենտրոնանալ, ինչը հակասում է Իրանի շահերին

Հաջորդ Lուրը

ԵՄ. Սիրիայի ընտրությունները խափանում են հակամարտության կայուն լուծում գտնելու ջանքերը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

ԵՄ. Սիրիայի ընտրությունները խափանում են հակամարտության կայուն լուծում գտնելու ջանքերը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)