Գերմանական «Deutsche Welle» լրատվականի վերլուծաբան Դանիել Բելլութն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման 16 տարիներին:
Բելլութը հեղինակած հոդվածում նշել է, որ Էրդողանը, չնայած կառավարման 16 տարիների ընթացքում զգալիորեն ամրապնդել է իր իշխանությունը և այսօր նման է սուլթանի, այնուամենայնիվ երկրում սկսվել են փոփոխություններ, որոնք կարող են խոչընդոտել իր հետագա ծրագրերին։
Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«2003-ին իշխանության գալով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ որպես լիբերալ բարեփոխիչ ՝ ձգտելով Թուրքիան մոտեցնել Եվրոպային: Այնուամենայնիվ, քննադատողներն արդեն այն ժամանակ էին զգուշացնում, որ Էրդողանը իրականում «գայլ է, գառան մորթով», որը նստել է «Ժողովրդավարության գնացքի» մեջ միայն նրա համար, որ այն լքի հարմար պահին։ Պարզվեց, որ ճիշտ են. Էրդողանը իսկապես դուրս եկավ այդ գնացքից անմիջապես այն բանից հետո, երբ նա կարողացավ վերացնել քաղաքական հակառակորդներին, որոնք չէին պահպանում կրոնական հայացքները բանակում և դատական համակարգում: Այդ ժամանակվանից ի վեր նա այլ նպատակ է հետապնդում։ Սկսվեց ճանապարհորդություն դեպի Օսմանյան անցյալ։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ որպես լիբերալ բարեփոխիչ ՝ ձգտելով Թուրքիային մոտեցնել Եվրոպային: Այնուամենայնիվ, քննադատողներն արդեն այն ժամանակ էին զգուշացնում, որ Էրդողանը իրականում «գայլ է, գառան մորթով», որը նստել է «Ժողովրդավարության գնացքի» մեջ միայն նրա համար, որ այն լքի հարմար պահին։ Պարզվեց, որ ճիշտ են. Էրդողանը իսկապես դուրս եկավ այդ գնացքից անմիջապես այն բանից հետո, երբ նա կարողացավ վերացնել քաղաքական հակառակորդներին, որոնք չէին պահպանում կրոնական հայացքները բանակում և դատական համակարգում: Այդ ժամանակվանից ի վեր նա այլ նպատակ է հետապնդում։ Սկսվեց ճանապարհորդություն դեպի Օսմանյան անցյալ», -գրում է հեղինակը։
Թուրքիան գնում է դեպի անցյալ
Հետագա տարիներին ոչ ոք չէր կարող կանգնեցնել Էրդողանին: Նա մեկը մյուսի հետևից համառորեն վերացրեց իր ճանապարհի խոչընդոտները. բողոքի ցույցեր Ստամբուլի Գեզի զբոսայգում, կոռուպցիոն սկանդալ և 2016թ. հեղաշրջման փորձ: 2018 թվականի հունիսին նա Թուրքիայում ներդրեց կառավարման նախագահական համակարգը, որը պետության ղեկավարին տալիս է շատ լայն լիազորություններ: Թուրքիայում ստեղծվեց միահեծան իշխանություն:
Այսօր Էրդողանը Անկարայում կառավարում է 1000 սենյակից բաղկացած նոր նախագահական պալատից: Նրա երազանքն է 2023 թ. Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին սկիզբ դնել նեոօսմանյան դարաշրջանին: Այնուամենայնիվ, նա կարծես թե կորցնում է իր ձեռքում կենտրոնացրած իշխանությունը:
Թուրքիայի տնտեսական ճգնաժամերը
Էրդողանի իշխանությունը սկսեց թուլանալ 2018-ի ամռանը, երբ տնտեսական քաղաքականության մեջ նրա սխալ հաշվարկները սկսեցին բացասական արդյունքներ տալ: Էրդողանը, շարունակելով աջակցել նեպոտիզմի վրա հիմնված համակարգը, կենտրոնացավ շինարարության ոլորտում ներդրումներ կատարելու վրա: Ներկայումս Թուրքիայի տնտեսությունն անարդյունավետ է, ճգնաժամային իրավիճակում է և տառապում է ազգային արժույթի ուժեղ թռիչքներով: Թուրքիան մեծ գործազրկություն ունի, հատկապես երիտասարդների շրջանում: Երկրի բնակչության զայրույթն ուժեղացավ, երբ կտրուկ աճեցին պարենային ապրանքների, ներառյալ բանջարեղենի և մրգերի գները:
2019թ. մարտին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցությունը կորցրեց իշխանությունը երկրի խոշոր քաղաքներում: Նախագահի համար ամենացավալին ընդդիմության տարած հաղթանակն էր Ստամբուլում:
Ստամբուլը` կռվախնձոր
Էրդողանը չէր կարող համակերպվել պարտության հետ։ Նա ճնշում գործադրեց ընտրական հանձնաժողովի վրա, որի արդյունքում Ստամբուլում նորից կայացան քաղաքապետի ընտրություններ։ Սակայն այդ քայլն էլ ցանկալի արդյունք չբերեց Էրդողանի համար։ Քաղաքական բեմում հայտնվեց նոր աստղ՝ ի դեմս Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուի։ Նա վստահ հաղաթանակ տարավ նաև Ստամբուլում կայացած երկրորդ ընտրություններում՝ առաջ անցնելով իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու՝ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմից։ Իմամօղլուն այժմ Թուրքիայում մեծ հեղինակություն է վայելում և ինչպես շատերն են նշում, նա շանս ունի անգամ ստանձնել Թուրքիայի նախագահի պաշտոնը։
Ճնշում Էրդողանի դեմ
ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության պարտության պատճառներից մեկն էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը։ Պարտության պատճառ էր նաև ընդդիմադիր կուսակցությունների ռազմավարությունը, որոնք ժամանակավորապես կարողացան միավորվել, որպեսզի պարտության մատնեն ընդհանուր հակառակորդին։
Էրդողանի դիրքերը գնալով թուլանում են, իսկ նրա կուսակցությունից վերջին տարիներին հեռացել է մոտ մեկ միլիոն մարդ։ Դրանց թվում են Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, նախկին փոխարտգործնախարար Ալի Բաբաջանը և նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, որոնք ստեղծեցին իրենց նոր կուսակցությունները։
Էրդողանը վերջին 16 տարիներին կարողանում էր հաղթահարել ճգնաժամերը և կարողացավ վերածվել Թուրքիայի սուլթանի։ Շնորհելով իրեն միապետի լիազորություն, թվում էր, թե նա ընդմիշտ լինելու է գահին։ Բայց 2019-ին անսպասելիորեն սկսվեցին փոփոխություններ և շատ բան սկսեց աշխատել Էրդողանի դեմ»։