30-01-2026 / 09:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին անգամ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով հայտարարվել է 44-օրյա պատերազմին Անկարայի անմիջական մասնակցության մասին

2021/09/30 16:58
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Թուրքիայից աննախադեպ խոստովանություն է հնչել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին Անկարայի անմիջական ռազմական միջամտության մասին: Դրա հեղինակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն է:

Նա ծավալուն հարցազրույց է տվել թուրքական «Haber Global» լրատվականին՝ անդրադառնալով նաև 44-օրյա պատերազմին և դրանում Անկարայի դերակատարմանը:

Բացի Լեռնային Ղարաբաղում հաղթանակի մասին ավանդական դարձած արտահայտություններից, որոնցում ընդգծվում են թուրք-ադրբեջանական յուրահատուկ հարաբերությունները, եղբայրությունը, «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանությամբ գործելու հանգամանքը, Քալընը մեկ այլ հետաքրքիր դիտարկում է արել:

Նա նշել է, որ «Ղարաբաղում հաղթանակը մեկ այլ կարևոր նշանակություն էլ ունի Թուրքիայի ԶՈւ տեսանկյունից: Նրա մեկնաբանությամբ՝ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո, երբ բանակից հեռացվեցին գյուլենականները, շատերն ասում էին, որ թուրքական բանակն այլևս նախկին ներուժը չի կարողանա վերագտնել, սակայն, տեղի ունեցավ լրիվ հակառակը: ԹՀ ԶՈւ-երի «մաքրման» շնորհիվ այն ազատվեց իր հիվանդություններից և վերադարձավ իրական պարտականություններին, ինչի առաջին արդյունքը Սիրիայում գրանցված ռազմական հաջողություններն էին:

Թուրքիայի ԶՈւ-երը 2-րդ հաջողությունը գրանցել են Լիբիայում, երբ իրենց միջամտության արդյունքում փոխվեց զարգացումների ընթացքը:

«Մեր 3-րդ միջամտությունը Ղարաբաղի հաղթանակն է: Մեր ԶՈւ-ի, ԱԳՆ-ի և հետախուզության շատ լավ համակարգման և մեր նախագահի ճկուն առաջնորդության արդյունքում այսպիսի մեծ հաջողություն գրանցեցինք»,-եզրափակել էր Քալընը:

Վերոնշյալի համատեքստում կարելի է փաստել, որ թուրքական կողմից պաշտոնական մակարդակով առաջին անգամ բացահայտ կերպով հայտարարվում է 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ ռազմական միջամտության մասին: Պատերազմից անմիջապես հետո հաղթանակը սեփականաշնորհելու կամ կիսելու միտված հայտարարություններ արվել են թե՛ թուրք պաշտոնյաների, թե՛ իշխանամերձ մամուլի կողմից: Թե՛ պաշտոնյաները, թե՛ մամուլը միշտ խոսել են Ադրբեջանին տրված քաղաքական, դիվանագիտական, բարոյական, սոցիալական, քարոզչական աջակցության մասին: Իսկ պաշտոնական մակարդակում ռազմական ուղիղ ներգրավածության մասին նման ուղիղ տեքստով խոստովանություններ չեն հնչել:

Նախորդ Լուրը

Պուտինը, Էրդողանի հետ հանդիպմանը, ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը. Պեսկով

Հաջորդ Lուրը

Իրանցի լրագրող. Ադրբեջանի դեմ պատերազմը կտևի ընդամենը մի քանի օր

Այլ Լուրեր

Անվտանգություն

ԵՄ-ն հաստատել է 20 մլն եվրոյի տրամադրումը ՀՀ-ին Խաղաղության հիմնադրամից

29/01/2026
Թուրքիա

Թուրքիայի ՊՆ-ն՝ ԱՄՆ- Իրան լարվածության մասին

29/01/2026
Թուրքիա

Փաշինյան․ Որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայից, բայց տեսնենք

29/01/2026
Հաջորդ Lուրը

Իրանցի լրագրող. Ադրբեջանի դեմ պատերազմը կտևի ընդամենը մի քանի օր

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն հաստատել է 20 մլն եվրոյի տրամադրումը ՀՀ-ին Խաղաղության հիմնադրամից

29/01/2026

Իրանի նախագահը կարգադրել է հրապարակել ցույցերի ժամանակ զոհվածների անունները

29/01/2026

Խոշոր հրդեհ՝ անձեռոցիկների արտադրամասում. Հրդեհի վայր է ժամանել 18 մարտական հաշվարկ

29/01/2026

Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

29/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)