23-09-2026 / 17:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը Նյու Յորքում Իրանի հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել

2026/09/23 16:31
ԱՄՆ, Իրան

Սեպտեմբերի 22-ին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա մոտավորապես երեք ժամ տևած հանդիպումը որակել է «շատ արդյունավետ»։

Առաջին լրատվական ալիքի հաղորդմամբ՝ ամերիկյան կողմը ներկայացրել են Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իսկ իրանական կողմը՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Հանդիպումը, ըստ «The New York Times»-ի, անցկացվել է Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համաձայնության հասնելու «մեծ խթանի» մասին։

Իրանական պետական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թեհրանը բանակցությունների ընթացքում Վաշինգտոնին ներկայացրել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման իր պայմանները։ Ի թիվս այլ բաների, դրանք ներառում են ԱՄՆ-ի կողմից ռազմածովային շրջափակման անհապաղ դադարեցում, պատժամիջոցների պատճառով սառեցված իրանական բոլոր ակտիվների ապաշրջափակում և ռազմական գործողությունների դադարեցում։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմ
Նախորդ Լուրը

Մինչև 2027-ի գարուն դադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթները

Հաջորդ Lուրը

Թուրքիայում տղամարդը ձերբակալվել է՝ Էրդողանի հետ AI-ով ստեղծված լուսանկարների պատճառով

Այլ Լուրեր

Թուրքիա

Մինչև 2027-ի գարուն դադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթները

23/09/2026
Ադրբեջան

Իրանը և Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովի բնապահպանական հարցերը

23/09/2026
ԱՄՆ

Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի

23/09/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում տղամարդը ձերբակալվել է՝ Էրդողանի հետ AI-ով ստեղծված լուսանկարների պատճառով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տղամարդը ձերբակալվել է՝ Էրդողանի հետ AI-ով ստեղծված լուսանկարների պատճառով

23/09/2026

Թրամփը Նյու Յորքում Իրանի հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել

23/09/2026

Մինչև 2027-ի գարուն դադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթները

23/09/2026

Իրանը և Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովի բնապահպանական հարցերը

23/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)