Tasmin լրատվական գործակալության իրանցի նախկին ռազմական լրագրող Հոսսեյն Դալիրինը թվիթթերյալ էջում գրել է.
«Ադրբեջանի դեմ պատերազմի պարագայում Իրանը հազարավոր բալիստիկ հրթիռների օգնությամբ օրերի ընթացքում կարող է ոչնչացնել ադրբեջանական ռազմավարական բազմաթիվ օբյեկտներ»:
Լրագրողի խոսքով՝ Ադրբեջանի դեմ պատերազմը կտևի ընդամենը մի քանի օր և նույնիսկ, «ՆԱՏՕ-ի նրա բարեկամը»(ամենայն հավանականությամբ խոսքը Թուրքիայի մասին է ) չի կարողանա լրջագույն ազդեցություն ունենալ:
Նշենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականաչափ լարվել են վերջին օրերին: Օրեր առաջ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող զորավարժությունները: Երկկողմ հարաբերությունների լարվածության սրմանը նպաստել են Ադրբեջանի մի շարք պատգամավորների հակաիրանական հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին իրանական բեռնատարների տեղաշարժի սահմանափակման գործողությունները: