14-09-2026 / 18:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կապան-Ճակատեն ճանապարհին գտնվող ադրբեջանական կետը կապված է Սյունիքի 6 գյուղերի բնակչության իրավունքների ոտնահարման հետ. ՀՀ ՄԻՊ

2021/11/15 10:24
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Կապան-Ճակատեն ճանապարհին գտնվող ադրբեջանական կետն ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Այդ մասին նա նշել է Facebook-ում ՀՀ ՄԻՊ-ի էջի գրառմամբ։

«Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Այսինքն՝ 6 գյուղ է:

Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են:

Ադրբեջանական բացարձակ անօրինական, ոչ մի հիմնավորում չունեցող արարքներ են»,- գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հատուկ զեկույցներով սա հիմնավորված է ու ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը շարունակելու է փաստեր ներկայացնելը:

Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբեր 15-ին, տեղական ժամանակով ժամը 00։00-ից, սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

«Համապատասխանաբար, հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,- նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նախորդ Լուրը

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է. ՊՆ

Հաջորդ Lուրը

ԱՄՆ կոնգրեսականը՝ Շուշիի դեպքի մասին. «Ալիևին պետք է ենթարկել պատասխանատվության»

Այլ Լուրեր

ԱՄՆ

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել հութիների դեմ պայքարում

14/09/2026
ԱՄՆ

Եվրոպայում գազի գինը հասել է 2022 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին

14/09/2026
ԱՄՆ

Իրանի միջուկային գործակալության ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել Ավստրիա

14/09/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ կոնգրեսականը՝ Շուշիի դեպքի մասին. «Ալիևին պետք է ենթարկել պատասխանատվության»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել հութիների դեմ պայքարում

14/09/2026

Սիրիայի մի շարք քաղաքներում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել

14/09/2026

Եվրոպայում գազի գինը հասել է 2022 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին

14/09/2026

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)