04-12-2025 / 07:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Հանցագործությունները անհրաժեշտ է հիշել և երբևէ չթաքցնել». իտալացի խորհրդարանականի ելույթը Բաքվի ջարդերի վերաբերյալ

2020/01/23 13:01
Ադրբեջան, Քաղաքականություն

Բաքվում հայերի ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Իտալիայի Պատգամավորների պալատում ելույթ է ունեցել պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն։ Իտալացի պատգամավորը ելույթը սկսել է՝ հիշեցնելով, որ 1990թ. հունվարի 13-ից 19-ը, Բաքվում իրականացվել են այնտեղ բնակվող հայերի կոտորած և տեղահանություն՝ ազգային պատկանելիության հիմքով:

«Ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից և հովանավորվել՝ տեղի իշխանությունների կողմից»,- նշել է Չենտեմերոն՝ տեղեկացնելով, որ Սումգայիթի 1988-ի դեպքերից հետո 1990թ. սկզբին Բաքվում դեռևս բնակվում էին 35-40 հազար հայեր՝ շատ ավելի քիչ, քան 80-ականների վերջին արձանագրված 300 000 հայ բնակչությունը:

«Ջարդերի զոհերի ստույգ թիվը հնարավոր չի եղել հաշվել, որովհետև տեղի իշխանությունները փորձում էին կոծկել փաստերը: Ըստ որոշ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների` բռնությունների զոհ է դարձել ավելի քան 450 մարդ: Հազարավոր բնակիչներ կորցրել են իրենց ողջ գույքը, որոշ ականատեսների վկայությամբ այդ բռնարարքների զոհ են դարձել նաև բազմաթիվ հրեաներ, ռուսներ և այլ ազգերի ներկայացուցիչներ միայն այն պատճառով, որ արտաքնապես նման են եղել հայերի: Ջարդերից փրկվածները, որպես փախստականներ, ապաստանել են աշխարհի տարբեր երկրներում՝ համալրելով սփյուռքը» ասել է իտալացի պատգամավորրը:

Չենտեմերոն հիշեցրել է նաև, որ Բաքվում հայերի ջարդեր են տեղի ունեցել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.՝ ավելացնելով, որ հայերի նկատմամբ իրականացված ջարդերը դատապարտվել է Եվրոպական խորհրդարանի կողմից 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերով, իսկ ջարդերի հետևանքներնը 2002թ. արձանագրվել են ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքի կողմից:

Չոնտեմերոն խոսել է նաև 1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում հրապարակված միջազգային հանրությանը հասցեագրված բաց նամակ նամակի մասին, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ:

«Նշված հանցագործությունները, ինչպես նաև պատմության մյուս բոլոր հանցագործություններն անհրաժեշտ է հիշել և երբևէ չթաքցնել որևէ քարոզչության միջոցով, որպեսզի մարդկությունը հիշի դրանց մասին, և նման իրադարձություններն այլևս չկրկնվեն»,- եզրափակել է Իտալիայի Պատգամավորների պալատի պատգամավորը:

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳ նախարար. «Բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը մնում է օրակարգում»

Հաջորդ Lուրը

Արմեն Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

Արմեն Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)