09-09-2026 / 21:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինայի հարցում Ռուսաստանն իրականացնում է հակամանևր. կանխատեսելի է լարվածության պարպման հեռանկարը

2022/02/19 13:52
Քաղաքականություն

Ուկրաինայի շուրջ/առիթով ընթանում է ահռելի ծավալով աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական-քարոզչական, հոգեբանական, նաև նյարդերի դիմակայություն։ Ինչպես բնորոշ է ցանկացած հակամարտային իրավիճակի հարցում, այս դեպքում ևս զգալի է օբյեկտիվ տեղեկատվության զգալի պակաս։

Այդուհանդերձ, տվյալ փուլում, կարծես, ականատես ենք լինում Ռուսաստանի կողմից իրավական, տեղեկատվական-քարոզչական, լոգիստիկ բնույթի հակամանևրի՝ աշխարհին ի ցույց դնելու, թե Ուկրաինան նախապատրաստվում է հարձակման Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ։ Նախաձեռնվել է բնակչության տարհանում, հայտարարվել համընդհանուր զորաշարժ, ապահովվել Ուկրաինայի հարձակման բեմականացման համար անհրաժեշտ քարոզչական ֆոն… Տրամաբանությունը պարզ է՝ ով իբր առաջինը հարձակվեց, նա է սխալը։

Իսկ իրավական հարթությունում Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին փաստաթուղթն արդեն Վ.Պուտինի սեղանին է։ Սա նշանակում է, որ դիվանագիտական-իրավական այն միջավայրը(Մինսկի գործընթաց), որ ցայժմ առկա է այս հիմնախնդրի առնչությամբ կարող է հիմնովին փոխվել, ինչն աղետալի հետևանքներով է հղի նախ Ուկրաինայի, ապա Ռուսաստանի, և ինչու ոչ, նաև ամբողջ աշխարհի համար։ Անցած ամիսներին հակամարտ կողմերն արձանագրել են որոշ միջանկյալ ձեռքբերումներ և տապալումներ, որն այլ վերլուծության թեմա է։

Փաթեթավորման տեսանկյունից տեղի ունեցողն արտաքուստ համադրելի իրավիճակ է նրան, ինչ վերջին 2 ամիսներին Արևմուտքի և Կիևի կողմից իրականացվում է Ռուսաստանի դեմ՝ ամեն օր Ուկրաինա իբր ռուսական ներխուժման հնարավորության մասին քարոզչական և ռազմաքաղաքական մանևրների տրամաբանությամբ։

Ստեղծված պայմաններում ականատես ենք լարվածության աննախադեպ աճի, որը բավականաչափ մոտ է գագաթնակետին, այսինքն՝ «պատերազմից 1 պակաս» իրավիճակի։ Այսինքն՝ կանխատեսելի է, որ եթե ոչ առաջիկա ժամերի, ապա գոնե օրերի ընթացքում պետք է տեղի ունենա լարվածության պարպում՝ կա՛մ ռազմական, կա՛մ դիվանագիտական հարթություններում։


Եվ չնայած այս պահին զարգացումներն առավելապես ռազմական և քարոզչական հարթություններում են, այնուամենայնիվ, չի բացառվում նաև խնդիրը դեպի դիվանագիտության տիրույթ տեղափոխելու և հաջողելու հնարավորությունը։


Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Թարթառի շրջանում երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա

Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Արցախը միակամ են արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման պայքարում. ՀՀ ԱԳՆ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ուկրաինային կտրամադրվի ևս 3,2 մլրդ եվրո՝ ՌԴ հարձակումներից երկինքը պաշտպանելու համար

09/09/2026
Հայաստան

ՀՀ և ՌԴ հարաբերությունները մեծ ընտանիքի հարաբերությունների են նման. Չայկա

08/09/2026
Screenshot
Անվտանգություն

Կալաս. Լուկաշենկոն Բելառուսը վերածել է Ռուսաստանի համար պատերազմի հարթակի

08/09/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Արցախը միակամ են արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման պայքարում. ՀՀ ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանից մեկնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

09/09/2026

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են երկկողմ հարաբերությունները. Սարգիս Խանդանյան

09/09/2026

Ֆինլանդիան ավարտել է ՌԴ-ի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումը

09/09/2026

Մադրիդում հայ և ադրբեջանցի զինվորների ֆիգուրներով խաղային հավաքածու է վաճառվում

09/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)