06-04-2026 / 20:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի գլխավոր պատճառն անձնային գործոնն է․ փորձագետ

2019/10/17 09:19
Մերձավոր Արևելք, Տեսակետ, Քաղաքականություն

«Իսրայելում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի գլխավոր պատճառը մարդկային և անձնային գործոնն է»,- այս մասին «RegionMonitor»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով այդ երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը։

Փորձագետի կարծիքով՝ ինչպես ապրիլին կայացած, այնպես էլ այս ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժի չհաջողվեց էական առավելություն արձանագրել մրցակիցների նկատմամբ։ Ավելին, իշխող աջակողմյան ճամբարի և ընդդիմադիր ձախ-կենտրոնամետ ուժերի միջև հարաբերակցությունը ևս չնչին է․ նրանցից որևէ մեկն անհրաժեշտ 61 մանդատ չի ձեռք բերել և չի կարողանում պարզ մեծամասնություն կազմել նորընտիր խորհրդարանում։ Եվ չնայած Իսրայելի նախագահ Ռ․ Ռիվլինի ջանքերին՝ միտված ազգային միասնության կառավարություն կազմելուն, որը ստեղծված իրավիճակում, թերևս, նոր ընտրություններից խուսափելու միակ իրատեսական տարբերակն է, այդուհանդերձ, ակնհայտ է, որ առկա խնդիրների համատեքստում հազիվ թե հնարավոր լինի։

Անդրադառնալով ներքաղաքական ճգնաժամի պատճառներին՝ Պետրոսյանը նշեց․ «Ստեղծված իրավիճակի առանցքային պատճառն մարդկային գործոնն է՝ պայմանավորված հատկապես վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախկին Պնախարար Ավիգդոր Լիբերմանի անձերով։ Իսրայելական հասարակության մի ստվար հատված, կարծես թե, ձանձրացել է ավելի քան 1 տասնամյակ անընդհատ կառավարող Նեթանյահուից՝ հատկապես նրա հետ կապված քրեական գործերի առկայության պայմաններում։ Ի դեպ, վերջին հանգամանքը լուրջ պատճառ է նաև ընդդիմադիր ուժերի համար՝ Նեթանյահուի հետ համագործակցելուց հրաժարվելու համար, քանի որ նրանց անցկացրած նախընտրական պայքարում կենտրոնական տեղ է զբաղեցրել վարչապետի անձի դեմ արշավը։ Իսկ Լիբերմանի բացասական դերակատարումը պայմանավորված է նրա կողմից որևԷ ճամբարի չմիանալու հանգամանքով, և նրա կուսակցության ստացած 8 մանդատները, կարծես, որոշիչ դեր են ստացել կոալիցիոն կառավարության ձևավորման գործում»։

 Նշելով ճգնաժամի հաղթահարման հնարավոր ուղիների մասին՝ փորձագետը նկատեց․ «Ամենաիրական տարբերակը Նեթանյահուհի փոխարեն իշխող «Լիքուդ» կուսակցության կողմից նոր թեկնածուի առաջադրումն է, որը կարող է հնարավոր լինել, երբ նախագահի կողմից նոր կառավարության ձևավորման մանդատը հերթական անգամ ստացած վարչապետի ձախողումից հետո նախաձեռնվեն կառավարության ձևավորման նոր փորձեր»։

Նախորդ Լուրը

Իրանի ԱԳՆ հայտարարությունը՝ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ

Հաջորդ Lուրը

Ժերար Շալյան. «Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության գլխին Էրդողանն է»

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

Ժերար Շալյան. «Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության գլխին Էրդողանն է»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)