29-04-2026 / 06:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պետքարտուղարություն. «Սիրիայում Թուրքիայի նոր հարձակումն ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը»

2022/06/01 12:43
Թուրքիա, Քաղաքականություն

Ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը եւ սպառնալիքի տակ կդնի «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ արշավում դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները: Այս մասին հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Սիրիայում ռազմական գործողությունը «կարող է հանկարծ սկսվել»։

Փրայսը կրկնել է, որ ԱՄՆ-ը «խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության հնարավոր աճով եւ, մասնավորապես, քաղաքացիական բնակչության վրա դրա ազդեցության կապակցությամբ»: «Մենք շարունակում ենք, ինչպես ասել ենք, պահպանել հրադադարի գործող գծերը։ Մենք դատապարտում ենք ցանկացած էսկալացիա, որը կարող է սպառնալիքի տակ դնել դա։ Մենք կարեւոր ենք համարում, որ բոլոր կողմերը պահպանեն եւ հարգեն հրադադարի գոտիները՝ հիմնականում Սիրիայում կայունությունն ամրապնդելու եւ հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ աշխատելու համար։ Մենք կարծում ենք, որ այլ կերպ անելու ցանկացած փորձ կարող է հակաարդյունավետ լինել Սիրիայում ավելի լայն հակամարտությունը դադարեցնելու մեր նպատակների եւ այն հսկայական առաջընթացի համար, որին մենք միասին, այդ թվում՝ մեր քուրդ գործընկերների հետ, հասել ենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կկատարի 2019 թվականի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ կդադարեցնի հարձակողական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում։ Մենք ճանաչում ենք Թուրքիայի օրինական մտահոգություններն իր սահմանի անվտանգության վերաբերյալ: Բայց կրկին, մենք մտահոգված ենք, որ ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը եւ սպառնալիքի տակ կդնի ԴԱԻՇ-ի դեմ արշավում դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները»:

Նախորդ Լուրը

Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի արտաքին հարաբերությունների պետնախարարը քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հաջորդ Lուրը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

Այլ Լուրեր

Թուրքիա

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026
Թուրքիա

Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի ինքնաթիռի համար

28/04/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

28/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)