02-04-2026 / 15:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը. փորձագետ

2022/06/28 14:34
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Հունիսի 27-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին հանդիպումը, որի ավարտին ԱԳ նախարարների կողմից ստորագրվել է Բաքվի հռչակագիրը՝ տրանսպորտային, էներգետիկ, լոգիստիկ ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու վերաբերյալ:

Ըստ էության` ստեղծվող նոր ձևաչափը, որը կարող է նաև ընդլայնման միտումներ դրսևորել, բազմավեկտոր նշանակություն ունի։

Առաջին հերթին ընդունված հռչակագիրը հերթական անգամ ամրագրում է տարածաշրջանային բազմաբնույթ հանգույցի վերածվելու Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի հայտնի ծրագրերը։

Մյուս կողմից, հատկապես Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի ներուժի ավելացման նպատակի շեշտադրմամբ թուրք-ադրբեջանական կողմերը նշված և նմանաբովանդակ այլ ձևաչափերը փորձելու են օգտագործել այս պահին իրենց օրակարգում եղած ամենակարևոր ռազմավարական խնդրի՝ Հայաստանի տարածքով ճանապարհի կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ուղղությամբ։ Ընդ որում, նման գործելաոճը կիրառվելու է նշված ճանապարհը բացառապես «միջանցքային տրամաբանությամբ» ստանալու նպատակով, իսկ այլ դերակատարների ներգրավման եղանակը երկրորդական հարթությունում կիրառվելու է որպես Երևանին խրախուսելու/ճնշելու հավելյալ միջոց։

Հարկ է նշել, որ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին արդենիսկ ակնարկել են «Զանգեզուրի միջանցքի» համակողմանի կարևորության մասին։ Վերոնշյալի համատեքստում պարզ է դառնում, որ Բաքուն Անկարայի հետ սերտ համագործակցությամբ մանևրի նոր միջոցներ է ստեղծում՝ հիմնական շահագրգիռ դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի, արևմտյան որոշ երկրների դիրքորոշումների վրա ազդելու հեռանկարով։

Ընդ որում, նման մարտավարությունը երկակի նպատակ ունի։ Եթե չհաջողի դիվանագիտական-քաղաքական եղանակով «միջանցքի» ծրագրի իրականացմանը, ապա ադրբեջանական կողմը, գործիքակազմում պահելով խնդրի լուծման ռազմական տարբերակը ևս, խնդիրը մշտապես օրակարգում պահելով, թեմատիկ անընդհատ հայտարարություններով ձգտում է որոշակի լեգիտիմության ֆոն ստեղծել ցանկացած եղանակով դրա իրականացման համար։ Իսկ նման սցենարը չի կարելի բացառել հատկապես ուկրաինական ճգնաժամի առավել խորացման դեպքում։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Իսրայելը խնդրելու է Բայդենին թույլատրել լազերային ՀՕՊ-երի տրամադրումը Սաուդյան Արաբիային. ԶԼՄ

Հաջորդ Lուրը

«Մոսկվան ցանկանում է, որ այս հարցը քննարկվի միայն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև». ռուս փորձագետը՝ Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության մասին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Հայաստան

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ

02/04/2026
Հայաստան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

02/04/2026
Հաջորդ Lուրը

«Մոսկվան ցանկանում է, որ այս հարցը քննարկվի միայն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև». ռուս փորձագետը՝ Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ

02/04/2026

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

02/04/2026

Հայաստանի շախմատի ֆեդերացիան 13-րդն է աշխարհում

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)