Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Հալեպի միջազգային օդանավակայանը: Տեղեկությունը հայտնում է սիրիական պետական SANA լրատվամիջոցը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ հրթիռակոծությունը պատճառել է միայն նյութական վնաս:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը կանխել է Իսրայելի հարձակումը մայրաքաղաք Դամասկոսի և նրա հարակից գյուղերի վրա։
Միջադեպի առնչությամբ Իսրայելը ոչ մի մեկնաբանություն չի կատարել։