Գերմանիայի Կառլսրուէ քաղաքում գումարվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովը Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին ընտրել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով արևելյան ուղղափառ եկեղեցիները: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
«Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը երկու շրջան (1991-1998 եւ 1998-2006) ընտրուած էր Ե.Հ.Խ.ի կեդրոնական ու գործադիր վարչութեանց ատենապետ։
Արդարեւ, ընդառաջելով միջ-եկեղեցական անձնաւորութիւններու ու շրջանակներու ջերմ փափաքին, ինչպէս նաեւ միջ-եկեղեցական շարժումին նոր մղում մը տալու հեռանկարով, Նորին Սրբութիւնը ընդառաջեց նախագահ դառնալու անոնց փափաքին»,-ասվում է հաղորդագրության մեջ: