Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: