Իրանական տարբեր լրատվական-վերլուծական գործակալություններ շարունակում . են անդրադառնալ Իրանի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչող թշնամական հայտարարություններին։
Ըստ իրանական ԶԼՄՆ-ների Հակաիրանականգործողություններում , առանձանահատուկ դեր ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս թշնամական գործողություններ է իրականացնում Իրանի դեմ։
Ըստ կայքի՝ Իլհամ Ալիևի ամբարտավանությունը Իրանի նկատմամբ, կարելի է վերլուծել Էրդողանի կառավարության քաղաքականության շրջանակներում և որպես թուրքական կառավարության ագրեսիվ էթնիկ-լեզվական քաղաքականության հետևանքներից մեկը։
«Նրանք, ովքեր Ալիևին համարում են Էրդողանի խամաճիկ, շեշտում են, որ այն, ինչ ասում է Ալիևը Իրանի, Ռուսաստանի, քրդերի և Հայաստանի մասին, Էրդողանի քաղաքականության և ազգայնականության վերապատմումն է։ Մյուս կողմից՝ Էրդողանը, առավելագույն աջակցություն ցուցաբերելով Ալիևին, հող է նախապատրաստում իր սահմանների ընդլայնման ուղղությամբ առաջ շարժվելու համար։ Փաստորեն, այսօր Իրանի համար վտանգավորը ոչ թե Բաքուն է, այլ Անկարան, Էրդողանը և նրա աճող մոլեգնությունը, որը սպառնում է Իրանի կայունությանը հյուսիսային սահմաններում»,- նշվում է իրանական ԶԼՄ-ներում: