06-04-2026 / 09:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս. ՀՀ վարչապետ

2022/11/23 17:20
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։

Միևնույն ժամանակ, պետք է նշեմ նաև մեր հաջող գործողությունները։ Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից»,- ասաց Փաշինյանը։

Օգտվելով առիթից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Ընկերներ, այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»,- եզրափակեց Փաշինյանը։

Նախորդ Լուրը

Պուտինը ժամանեց Երևան

Հաջորդ Lուրը

Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)