20-05-2026 / 17:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պատրաստ ենք ընդլայնել Եգիպտոսի հետ համագործակցության ոլորտները. ՀՀ նախագահի հարցազրույցը՝ AlQahera News-ին

2022/11/28 18:23
Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մենք պատրաստ ենք ոչ միայն խորացնել Եգիպպոսի հետ առկա համագործակցությունը, այլև ընդլայնել դրա ոլորտները: Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ եգիպտական «AlQahera News» լրատվական ալիքին տված հարցազրույցում:

Region Monitor-ը ստորև ներկայացնում է հատվածներ հարցազրույցից.

AlQahera News – Որո՞նք են Եգիպտոսի և Հայաստանի համագործակցության ասպեկտները։

Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններում առկա են լավագույն ավանդույթներն ու զարգացման մեծ ներուժը, ուստի այս առումով, մենք, անշուշտ, պատրաստ ենք ոչ միայն խորացնել առկա համագործակցությունը, այլև ընդլայնել դրա ոլորտները։

Այս տարի մենք նշեցինք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը կարևոր ուղենիշ է, և վստահ եմ, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը։

Չնայած վերջին տարիների մարտահրավերներին (COVID-19, Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ և իրավիճակը Ուկրաինայում), հայ-եգիպտական ​​հարաբերությունները շարունակել են զարգանալ ու խորանալ, և կարող են ամրապնդվել։

Մենք նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն ենք վարել երկու երկրների միջև: Առաջիկա տարեսկզբին Եգիպտոսից ակնկալում ենք բարձր մակարդակի այցեր: Հայ-եգիպտական ​​համագործակցության ուղղություններից մեկը կարող է լինել կլիմայի փոփոխության մարտահրավերների դեմ համատեղ պայքարը։

AlQahera News – Ի՞նչ կասեք է տնտեսական հարաբերությունների մասին:

Տնտեսական հարաբերություններում առաջընթաց կա, այս տարին շատ խոստումնալից էր, քանի որ առաջին ութ ամիսների ընթացքում առևտրաշրջանառության ծավալն ավելացել է մոտ հինգ անգամ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ տարեվերջին ավելի բարձր արդյունքներ ենք ակնկալում։

Զբոսաշրջությունը դրա լավագույն ապացույցն է, քանի որ Եգիպտոսը դարձել է մեր քաղաքացիների սիրելի վայրերից մեկը, իսկ վիզաների դյուրացումը և պարզեցումը նոր խթան կհաղորդեն երկու երկրների միջև զբոսաշրջության աշխուժացմանը։

Նախորդ Լուրը

Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյան

Հաջորդ Lուրը

Իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է. Արցախի ՊՆ

Այլ Լուրեր

Հայաստան

Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան

20/05/2026
Ադրբեջան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում զբոսաշրջության համար. Ադրբեջանի մեջլիսի անդամ

20/05/2026
Մերձավոր Արևելք

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Լիբանանին. կա 21 զոհ

20/05/2026
Հաջորդ Lուրը

Իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է. Արցախի ՊՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան

20/05/2026

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում զբոսաշրջության համար. Ադրբեջանի մեջլիսի անդամ

20/05/2026

Թեհրանում կկանգնեցվի 15 մետր բարձրությամբ հուշարձան՝ նվիրված Ալի Խամենեիի հիշատակին

20/05/2026

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Լիբանանին. կա 21 զոհ

20/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)