Թուրքիայի նախկին վարչապետ, Ահմեթ Դավութօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:
«Այժմ ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ղարաբաղի շրջակայքը ազատագրված է: Ադրբեջանի հողերը մեծ հաշվով ամողջացվեց, իսկ այժմ անհրաժեշտ է Հայաստանին ձեռք մեկնել և կարգավորել: Ճիշտ ժամանակն է Հայաստանի հարցը փակելու համար»,-ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ հենց Դավութօղլուի՝ Թուրքիայի արտգործնախարար լինելու ժամանակ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք հետագայում չվավերացվեցին:







