02-02-2026 / 20:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Al Arabiyа-ն նոր մանրամասներ է ներկայացրել Ասադ-Էրդողան հնարավոր հանդիպման մասին

2022/12/05 12:39
Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիայի նախագահ Բաշար-Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ ռուսական վերջին հայտարարությունների առնչությամբ արձագանքները շարունակվում են:

Դիվանագիտական աղբյուրը Al Arabiya-ին անանուն մնալու պայմանով որոշակի մանրամասներ է հայտնել վերջին զարգացումների մասին: Մասնավորապես աղբյուրը պնդել է, որ Մոսկվան ձգտում է հանդիպումն անցկացնել «հաշտեցման» քողի ներքո, որպեսզի խուսափի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի լայնածավալ ռազմական գործողությունից: Հաղորդվում է, որ հնարավոր ռազմական գործողությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտագության համար:

Դիվանագիտական աղբյուրը հավելել է, որ Դամասկոսի և Մոսկվայի միջև հարաբերություններն առավել ակտիվացել են ավելի քան մեկ ամիս առաջ՝ ՌԴ-ում Սիրիայի նոր դեսպան, փոխարտգործնախարար Բաշար Ալ-Ջաֆարիի նշանակումով:

Նորությունն այն է, որ աղբյուրը ակնարկել է այս գործընթացում Իրանի թաքնված դերը: Ըստ աղբյուրի՝  իրանական կողմն Ասադին մղում է դիմակայել ռուսական ճնշմանը՝ բացատրելով, որ Թեհրանը դեմ չէ հանդիպմանը: Սակայն Թեհրանին անհանգստացնում է Ասադի և Էրդողանի միջև համաձայնություն հասնելու հարցում Մոսկվայի հաջողությունը, ինչը բացասաբար կանդրադառնա Սիրիայում Իրանի շահերի վրա:

Համաձայն աղբյուրի՝ Թեհրանին մտահոգում է Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիաի միջև որոշակի համաձայնագրերի կամ փոխըմբռնումների կնքումը, որոնք հակասում են իր շահերին։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ռուսական կողմից հայտարարություններ են արվել առ այն, որ Ասադ-Էրդողան հանդիպումը ոչ թե ժամանակի հարց է, այլ ցանկության, իսկ ռուսական կողմը պատրաստ է միջնորդություն իրականացնել անհրաժեշտության դեպքում:

Նախորդ Լուրը

«3+3» ձևաչափը շատ լավ մոդել է Կովկասում տարածաշրջանային անվտանգության համար. Իրանի ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Բայրամովը հանդիպելու է Լավրովի հետ

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հասարակություն

Գազայի երեխաները կարող են բուժում ստանալ ՀՀ-ում

02/02/2026
Հաջորդ Lուրը

Բայրամովը հանդիպելու է Լավրովի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)