ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին և վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ Բին Խալիֆա Բին Աբդուլազիզ Ալ Թանիին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Ձերդ վսեմություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։
Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, և մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։
Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում՝ քննարկելու հայ-կատարական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները և հեռանկարները:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը», – նշված է Կատարի Պետության էմիրին ուղղված ուղերձում:
Կատարի Պետության վարչապետին ուղղված ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Կատարի Պետության Ազգային տոնի առթիվ Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ շարունակական բարգավաճում և առաջընթաց։
Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը։ Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում հայ-կատարական կապերի և համագործակցության խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու ժողովուրդների։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: