Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 13-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումները։ Այս մասին հայտնում է «WANA» գործակալությունը։
Գործակալության հաղորդմամբ՝ զրույցը տեղի է ունեցել տարածաշրջանում լարվածության թուլացման և անվտանգության ամրապնդմանն ուղղված Իրանի դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակում։
Վերջին երկու օրերին Արաղչին Եմենի շուրջ զարգացումները քննարկել է նաև Եգիպտոսի, Իրաքի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ։








