Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ ավարտական փուլում են Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները։
Փաշինյանը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի և տեխնիկական սպասարկման համար նախատեսված տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքներին, տեխնիկական հագեցվածությանը և լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Նշվել է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են նախատեսված ծրագրի համաձայն։ Վարչապետն ընդգծել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար։







