Հոկտեմբերի 12-ին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին։ Միրզոյանը հետաքրքրվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով՝ հույս հայտնելով, որ խնդիրները հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով։
Հայաստանի արտգործնախարարը նաև ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր բազմակողմ հարթակներում։








