Թուրքիայի հարավում՝ Անթալիա-Իսպարտա ավտոճանապարհին, միջքաղաքային ուղևորատար ավտոբուսը կողաշրջվել է, ինչի հետևանքով առնվազն 17 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Անթալիայի նահանգապետարանը։
Ավտոբուսում եղել է 23 ուղևոր, որոնցից մեկը ծանր վիճակում է։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Ավտոբուսը Թեքիրդաղ նահանգից ուղևորվել էր Ալանիա։
Նախնական տվյալներով՝ վարորդը թաց ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։







