Իսրայելի «հյուսիսային մայրաքաղաքում»՝ Հայֆայում բնակիչները յուրահատուկ մթնոլորտում նշում են քրիստոնեական և հրեական տոները՝ Սուրբ Ծնունդն ու Խանուկան:
Ուշագրավ է, որ այս տարի երկու տոները նշում են գրեթե միաժամանակ դեկտեմբերի 8-ից 25-ը՝ «Hag HaHagim» փառատոնի շրջանակներում (եբրայերենից թարգմ.՝ տոների տոն):
Քաղաքի այցելուները բազմաթիվ տեսարժան վայրերում կարող են զգալ քաղաքի յուրօրինակ համակեցությունը, երբ միախառնվում են արևելքի բույն ու Ձմեռ պապի ավանդույթը:
Հատկանշական է, որ քաղաքի քրիստոնեական արաբ համայնքից բացի նախկին ԽՍՀՄ-ից գաղթած շատ հրեաներ, ովքեր կրթվել և մեծացել են սուրբծննդյան գաղափարով, ևս նշում են Ամանորը՝ այն համարելով «ազգայն տոն»:
«Hag HaHagim» փառատոնն այցելուներին առաջարկում է համերգներ, դասախոսություններ, արվեստի ցուցահանդեսներ և ներկայացումներ երեխաների համար, որոնք ընդգծում են Հայֆայի մշակութային բազմազանությունը, մինչդեռ Բեն Գուրիոն պողոտայում Սուրբ Ծննդյան շուկան է՝ զարդարված փայլատակող լույսերով և զարդարանքներով։
Նշենք, որ Խանուկան հրեական տոն է: Այն տոնում են 8 օր շարունակ: Տոնը սկսում են 9-տեղանոց մոմակալի կամ մենորայի մեկ մոմը վառելով և շարունակում են՝ ամեն հաջորդ օրվա երեկոյան ևս մեկական մոմ վառելով։ Սովորական մենորան ունի 8 ճյուղ և ևս մեկ ակներև առանձնացող ճյուղ, որն անվանում են շամաշ: Շամաշը սովորաբար մնացած ութից բարձր կամ ցածր է լինում։