12-07-2026 / 20:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանն ունի ռազմական անհրաժեշտ կարողություն՝ հայ-իրանական սահմանն անփոփոխ պահելու համար․ իրանական ԶԼՄ-ներ

2023/01/04 14:19
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Իրանական տարբեր լրատվական-վերլուծական գործակալություններ շարունակում են անդրադառնալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, ինչպես նաև դրանից բխող հետևանքներին։

Region Monitor-ը ներկայացնում է, թե իրանական վերլուծական դաշտում ինչպիսի շեշտադրումներ են տեղ գտել Ադրբեջանի նման վարքագծի պատճառների և հետապնդած նպատակների վերաբերյալ։

Իրանական ԶԼՄ-ները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կապ ունի «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ։ Ըստ ԶԼՄ-ների՝ դա կհանգեցնի Հայաստանի մեկուսացմանը, կսպառնա նրա տարածքային ամբողջականությանը և կփակվի Իրանի հետ ռազմավարական սահմանը։

Իրանական մեդիայում տարածվում է նաև այն թեզը, որ Թեհրանն անհրաժեշտ ռազմական, պաշտպանական, անվտանգային և հետախուզական կարողություն ունի, որպեսզի անփոփոխ պահի հայ-իրանական սահմանները։ Այս համատեքստում Ալիևի հայտարարությունները անարժեք են, և ընդհամենը քաղաքական հռետորաբանություն՝ Ադրբեջանի ժողովրդի և հասարակական կարծիքի մեջ իր իմիջն ամրապնդելու համար։

Թեմային անդրադարձել է նաև իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը։ Նրա խոսքով՝ Ալիևի ամանորյա ելույթում «Զանգեզուրի կեղծ» միջանցքի ստեղծման մասին հայտարարությունը լուրջ մարտահրավեր կարող է լինել Իրանի համար թե՛ անվտանգության և ազգային շահերի, թե՛ աշխահրաքաղաքական տեսանկյունից։

Փորձագետն ավելացրել է, որ Բաքվի նկատմամբ ԻԻՀ-ի զսպող ուժն այնքան բարձր է, որ Թեհրանը նույնիսկ իր ամենաթույլ ռազմական և պաշտպանական վիճակում կարող է հեշտությամբ կանխել Ալիևի և Էրդողանի պատրանքային միջանցքի ստեղծումը։

Իսկ իրանցի որոշ փորձագետների և նախկին դիվանագետների կարծիքով՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները կապված են նաև Իրանի ներքին զարգացումների հետ։ Իրանի թյուրքախոս շրջաններում Անկարայի և Բաքվի աջակցությամբ տարածվում է անջատողական գաղափարներ: Իրանը անհանգստացած է, որ Թուրքիայի ազդեցության ընդլայնումը իր հյուսիսային սահմաններում ապագայում կանդրադառնա իր ներքին քաղաքականության վրա, քանի որ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարել է «Հարավային Ադրբեջանը (Հյուսիսային Իրան) Ադրբեջանի Հանրապետությանը միանալու նպատակի մասին»։

Նախորդ Լուրը

Սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին․ Բաբայան

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը․ Նեդ Փրայս

Այլ Լուրեր

ԱՄՆ

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026
ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը․ Նեդ Փրայս

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)