Սաուդյան Արաբիայում ավելի քան 250 կին վերապատրաստում է անցել երկրի զինված ուժերում հատուկ անվտանգության ապահովման համար:
Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, սաուդցի կանայք ավարտել են երկրի Զինված ուժերի Կանանց ուսուցման ինստիտուտը՝ դիվանագիտական անվտանգության և Հաջի և Ումրայի (ուխտագնացություն Մեքքա) անվտանգության ապահովման մասնագիտացումներով:
Ուշագրավ է, որ արդեն կանանց չորրորդ խումբն է ավարտում ուսուցումը:
Նշենք, որ դեռևս 2019 թվականին Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ կանանց թույլատրվում է ծառայել զինված ուժերում: Երկրում և՛ տղամարդիկ, և՛ կանայք կարող են դիմել բանակում պաշտոններ զբաղեցնելու համար:







