05-12-2025 / 00:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանը դիրքային ակտիվ բանաձևումների նախաշեմին է. փորձագետ

2023/02/28 12:35
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Իրան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լարվածության ֆոնին տարածաշրջանում ընթանում են ակտիվ դիվանագիտական բանակցություններ։ Տպավորություն է՝ ինչ-որ նոր նախաձեռնության կամ դիրքավորման ընդառաջ՝ «սլաքները ճշգրտելուն» միտված քայլեր են իրականցվում: Այս մասին Facebook-ի իր միկրոբլոգում գրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Պետրոսյանը նկատել է, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեղի են ունենում Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան, նախատեսվում են Իրան-Ռուսաստան, Հայաստան-Իրան, Հայաստան-Գերմանիա/ԵՄ բարձր մակարդակի այցելություններ/բանակցություններ։

Փորձագետի համոզմամբ՝ ընթացող բանակցություն-քննարկումներում առանցքային տեղ ունի տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, որը որոշակիորեն խախտվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկմամբ։

«Այս համատեքստում արտատարածաշրջանային դերակատարների քաղաքական ակտիվությանը դեմ տարածաշրջանային առանցքային խաղացողների համար օրակարգային խնդիր է երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերի նախաձեռմամբ կանխել Արևմուտքի հետագա ակտիվացման փորձերը»,- գրել է Պետրոսյանը:

Պետրոսյանը շեշտել է, որ միասնական քաղաքական դիրքավորմանը խոչընդոտում է տարածաշրջանում առկա ոչ միանշանակ հարաբերությունների իրողությունը՝ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա, Վրաստան-Ռուսաստան։

Փորձագետը հիշեցրել է «3+3» ձևաչափը, որն այդպես էլ լիարժեք կերպով «միս ու արյուն» չստացավ: Այս ձևաչափի վերսկսման հարցում զգալի դերակատարում է վերապահված Վրաստանից, բայց հատկապես Հայաստանից։

Պետրոսյանը նկատել է, որ հենց Երևանի դրական դիրքորոշման արդյունքում դեռևս 2021թ. դեկտեմբերին տրվեց ձևաչափի մեկնարկը։ Մինչդեռ անցած 1 տարվա ընթացքում խորքային փոփոխություններ են արձանագրվել նաև մեր տարածաշրջանում, որը սկզբունորեն ազդել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

««3+3»-ի ձախողման դեպքում ականատես ենք լինելու մի քանի փոքր բանաձևումների միջոցով առանձին տարածաշրջանային շահերի առաջմղման իրողության՝ հետևյալ հիմնական ձևաչափերով՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան-Իրան, Թուրքիա-Ադրբեջան, Իրան-Հայաստան»,- եզրափակել է Պետրոսյանը:

Նախորդ Լուրը

ՀՀ-ը պետք է ավելի շատ նախաձեռնություններ իրականացնի Քուվեյթի ուղղությամբ. քուվեյթցի փորձագետ

Հաջորդ Lուրը

Իրանը ռազմաօդային նոր զորավարժություններ է մեկնարկել

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանը ռազմաօդային նոր զորավարժություններ է մեկնարկել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)