05-06-2026 / 05:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ը պետք է ավելի շատ նախաձեռնություններ իրականացնի Քուվեյթի ուղղությամբ. քուվեյթցի փորձագետ

2023/02/28 11:50
Կարևոր, Հայաստան, Հասարակություն, Մերձավոր Արևելք

Հայաստանի կառավարությունը պետք է ավելի շատ նախաձեռնություններ իրականացնի Քուվեյթի ուղղությամբ: Նման տեսակետ է հայտնել Քուվեյթի առաջատար «Aljarida» թերթի լրագրող, վերլուծաբան Համզա Օլայանը Region Monitor-ի հետ զրույցում:

Համզա Օլայանը գրեթե 60 տարի է, ինչ գործունեություն է ծավալում լրագրության ոլորտում: Նա հարյուրավոր հոդվածների, գիտահետազոտական ​​աշխատանքների, զեկույցների և ուսումնասիրությունների հեղինակ է: Համզա Օլայանը հրապարակել է ավելի քան 20 գիրք՝ այդ թվում «Հայերը Քուվեյթում» աշխատությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Պարո՛ն Համզա Օլայան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Գրեթե երեք տասնամյակ է, ինչ Հայաստանի և Քուվեյթի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, և շուրջ մեկ տասնամյակ է, ինչ մեր երկու բարեկամական երկրներում գործում են դեսպանատները: Հիմնվելով պաշտոնական այցերի ժամանակագրության վրա՝  կարող ենք նկատել, որ վերջին շրջանում բարձր մակարդակի այցերը երկուստեք պասիվ են: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ խորչընդոտներ կան երկկողմ համագործակցության խորացման հարցում:

-Ելնելով Քուվեյթի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ իմ ուսումնասիրությունից՝ կարող եմ նշել, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները զարգանում են մի քանի մակարդակներում՝ այդ թվում նախագահական, նախարարական, խորհրդարանական և դիվանագիտական: Վստահ չեմ, որ բարձր մակարդակի այցեր իրականացնելու ուղղությամբ խոչընդոտներ կան, սակայն կարող եմ նշել, որ Քուվեյթը վարում է հավասարակշռված  արտաքին քաղաքականություն և հարգում է երկրների անկախությունը: Գուցե Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները կամ կովկասյան երկրներում ընթացող գործընթացները կարող են բացասաբար անդրադառնալ երկկողմ հարաբերությունների և փոխայցելությունների մակարդակ վրա:

Վերջին շրջանում նկատում ենք, որ երկկողմ համագործակցությունը մեծամասամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է ծավալվում: Այս ամենի վկայությունն է Քուվեյթի հայկական դպրոցում առաջին հայկական ինժեներական լաբորատորիայի (Արմաթի) պաշտոնական բացումը։ Ի՞նչ եք կարծում ո՞ր ոլորտներում կա չիրացված ներուժ: Արդյո՞ք կարող ենք դիտարկել նաև անվտանգային կամ ռազմական ոլորտները:

-Ես այդպես չեմ կարծում: Չիրացված ներուժ եմ տեսնում այլ ոլորտներում ավելի, քան անվտանգային կամ ռազմական ոլորտներն են: Գյուղատնտեսությունը, կրթությունը, մշակույթը, պայմանագրային ընկերություններում համագործակցությունը երկու երկրների միջև հնարավոր համագործակցության օրինակներ են, որոնք կարող են օգուտ բերել երկու երկրների տնտեսություններին:

Ինչպես գիտենք, Քուվեյթում ներքաղաքական կյանքն այնքան էլ կայուն չէ: Քուվեյթի կառավարությունը իր կազմավորումից ընդամենը 3 ամիս անց դարձյալ հրաժարական է ներկայացրել: Ըստ Ձեզ՝ ո՞րն է օրենսդիր և գործադիր մարմինների միջև հակասությունների պատճառը:

– Քուվեյթում տեղի ունեցող զարգացումները  ժողովրդավարության արդյունք են և այդ հարցը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Քուվեյթի և Հայաստանի միջև հարաբերությունների վրա։

Պարո՛ն Համզա Օլայան, վերջերս կայացել է Ձեր՝ «Հայերը Քուվեյթում» գրքի շնորհանդեսը: Կպատմե՞ք մի փոքր գրքի մասին:

-Սա առաջին գիրքն է, որը ներկայացնում է Քուվեյթի հայերի պատմությունը: Գրքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին.

  • Երբ են նրանք Քուվեյթ եկել,
  • ի՞նչ մասնագիտություններով են նրանք աշխատում,
  • տարիների ընթացքում նրանց թվաքականը,
  • նրանց հարաբերությունները Քուվեյթի հասարակության հետ,
  • հայոց եկեղեցու պատմությունը 50-ական թվականներից և հայկական դպրոցն ու հայոց լեզուն։

Նշեմ նաև, որ գրել եմ Ծոցի այլ երկրներում բնակվող հայերի մասին:

Համզա Օլայանի՝ «Հայերը Քուվեյթում» գրքի շնորհանդեսը

Բավականին հաջողված համագործակցություն կարող ենք արձանագրել կրթության ոլորտում: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողները մեկնում են Քուվեյթ՝ մասնակցելու Քուվեյթի համալսարանում արաբերենի վերապատրաստման մեկամյա դասընթացներին: Իսկ վերջերս ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ Բաբտեյն մշակութային հիմնադրամի նախագահ Աբդ Ալ–Ազիզ Սաուդ Ալ–Բաբտեյնին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։ Արդյո՞ք այս համարգործակցությունն ընդլայնվելու միտում ունի: Որքանո՞վ են քուվեյթցի ուսանողները շահագրգիռ ՀՀ-ում  ուսում ստանալու տեսանկյունից:

-Սա շատ կարևոր ներուժ է, որը կարելի է զարգացնել։ Կարծում եմ՝ սա պետք է ուսումնասիրի Հայաստանի կրթության նախարարությունը:

Առաջարկում եմ օգտվել Քուվեյթում հայ ուսանողների ներկայությունից՝ խրախուսելով նրանց արաբերեն որոշ գրքեր հայերեն թարգմանել:

Ես հանդիպել եմ այդ ուսանողներից մի քանիսին, և նրանք ներկա են եղել իմ՝ «Հայերը Քուվեյթում» գրքի շնորհանդեսին:

Ինչպես գիտենք, Քուվեյթում բնակվում է 5 հազար հայ: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է հայկական համայնքի ազդեցությունը Քուվեյթի թե՛ հասարակական, թե՛ քաղաքական կյանքում:

-Չեմ կարծում, որ ուղղակի ազդեցություն կա: Այնուամենայնիվ, Քուվեյթում բնակվող հայ համայնքի վերաբերյալ հիանալի տպավորություն ունեմ:

Քուվեյթի բնակիչները կհամաձայնեն, որ հայերը ազնիվ են և վստահելի: Նրանք հարգում են օրենքներն ու կանոնակարգերը:

Եվ վերջում, մեր քննարկման թեմաներից զատ կա որևէ՞ հարց, որի մասին կցանկանայինք խոսել կամ  անդրադառնալ:

-Իմ առաջարկն այն է, որ Հայաստանի կառավարությունն ավելի շատ նախաձեռնություններ իրականացնի Քուվեյթի հետ կապված, որպեսզի մարդիկ այստեղ ավելի շատ իմանան Հայաստանի և նրա մշակույթի մասին:

Նախորդ Լուրը

Երուսաղեմի հայ համայնքն ու ոստիկանությունը քննարկել են Սուրբ Զատիկի նախապատրաստական աշխատանքները

Հաջորդ Lուրը

Տարածաշրջանը դիրքային ակտիվ բանաձևումների նախաշեմին է. փորձագետ

Այլ Լուրեր

Հայաստան

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

04/06/2026
Թուրքիա

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026
Հայաստան

ԵՄ-ի օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդերլանդների հետ

04/06/2026
Հաջորդ Lուրը

Տարածաշրջանը դիրքային ակտիվ բանաձևումների նախաշեմին է. փորձագետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

04/06/2026

ՌԴ-ն խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ-ին և Ադրբեջանին. Գալուզին

04/06/2026

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026

ԵՄ-ի օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդերլանդների հետ

04/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)