Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացի, 58-ամյա հովիվ Յաշար Կասիմովը վերադարձվել է Ադրբեջան։ Այս մասին «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։50-ին, Տավուշի մարզում հայտնաբերվել էր Ադրբեջանի Թովուզի շրջանի Չաթախ գյուղի բնակիչ, 1968 թվականին ծնված Յաշար Կասիմովը։
ՀՀ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ իրականացված ստուգմամբ պարզվել էր, որ տղամարդը մոլորվել է։ Գերատեսչությունը հայտնել էր նաև նրան Ադրբեջան վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին։







