ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել է Սաուդյան Արաբիայում աշխատող՝ ոչ հրատապ գործառույթներ իրականացնող դիվանագիտական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին լքել երկիրը։ Այս մասին «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտնում է BBC-ն։
Որոշումը պայմանավորված է Եմենի՝ Իրանի աջակցությունը վայելող հութիների հարձակումների ակտիվացմամբ։ Վերջին հարվածների հետևանքով Սաուդյան Արաբիայում առնվազն երեք մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։
Պետդեպարտամենտը զգուշացրել է, որ ռազմական գործողությունները կարող են արագորեն սրվել։ Հութիները վերջին շաբաթներին հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները, էներգետիկ ենթակառուցվածքներն ու ռազմական օբյեկտները։
Լարվածությունը սրվել է հուլիսին, երբ հութիները հայտարարեցին Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում սկսելու մասին՝ խաթարելով Կարմիր ծովով նավթային փոխադրումները։







