13-07-2026 / 11:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արաբական երկրներից ստացված ներդրումները Էրդողանը պատրաստվում է ուղղել դեպի նախընտրական քարոզարշավ. թուրքագետ

2023/03/23 17:35
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի փորձերը  միտված են առավելապես Թուրքիայի տնտեսական վիճակի կայունացմանը: Այս մասին Ermenihaber-ի հետ զրույցում նշել է ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Պետք է նշել, որ այս իրողությունն արձանագրվել էր դեռևս նախքան երկրաշարժը: Ստեղծված խնդրահարույց իրավիճակում արաբական հարուստ երկրներից կապիտալ ստանալը, ներդրումներ ստանալը Թուրքիայի համար կարևոր է, և դրանց մի մասն Էրդողանը պատրաստվում է ուղղել դեպի նախընտրական քարոզարշավ: Բացի դրանից, կարծում եմ, որ կա նաև մեկ այլ հանգամանք: Թուրքիան և մասնավորապես Էրդողանն  ձգտում է իր հարաբերությունները կարգավորել նշված երկրների հետ՝ նպատակ հետապնդելով դուրս գալ տարածաշրջանային մակարդակից, անցում կատարելով համամոլորակային շրջանակի: Այդ նպատակով իր համար կարևոր է տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների կարգավորումը, որպեսզի իր ձեռքերն ավելի երկարեն:

Հայտնի է Էրդողանի՝ «Աշխարհն ավելի մեծ է, քան հինգը» ձևակերպումը, որի հիման վրա գիրք է հրատարակվել: Այսինքն, Թուրքիան ցանկանում է ավելի մեծամասշտաբ քաղաքականություն իրականացնել քան իր ռեսուրսներն են բավարարում: Թուրքիան, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային պետություն է և ունի գերտերության համար սակավ ռեսուրսներ, սակայն Էրդողանը փորձում է իրականացնել բազմավեկտոր քաղաքականություն՝ Աֆրիկայից մինչև Կենտրոնական Ասիա:

Սա է պատճառը, որ Էրդողանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ, որպեսզի որևէ խոչընդոտ չլինի ռազմավարական իր այդ նպատակի ճանապարհին:  Այս համատեքստում պետք է դիտարկել նաև  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

Նախորդ Լուրը

Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցային գործընթացը հնարավոր է համարում միայն միջազգային ձևաչափում

Հաջորդ Lուրը

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի հետ կապված Իսրայելում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառուներ. Տիրայր քահանա Հովակիմյան

Այլ Լուրեր

Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
Թուրքիա

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը

10/07/2026
Հաջորդ Lուրը

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի հետ կապված Իսրայելում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառուներ. Տիրայր քահանա Հովակիմյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայտնի են ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների մասնակիցները

13/07/2026

ԱՄՆ-ն և Իրանն ուժգին հարվածներ են փոխանակել. Հորմուզի նեղուցը կրկին փակ է

13/07/2026

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)