05-12-2025 / 05:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիահույս եմ, որ Սիրիա-Հայաստան հարաբերությունները կզարգանան. սիրիահայ լրագրող

2023/04/10 23:45
Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիական պատերազմի ամենադաժան տարիներին սիրիահայ համայնքը շարունակեց նշել Հայոց Ցեղասպանության հիշատակը` ժողովրդային, դպրոցական և միութենական նախաձեռնություններով: Հետևաբար այս տարի ևս ոգեկոչելու է 108-րդ տարելիցը: Այս մասին, ինչպես նաև սիրիական ճգնաժամի հնարավոր լուծման և Դամասկոսի՝ արաբական աշխարհ վերադարձի մասին RegionMonitor.com-ը զրուցել է լրագրող, Հալեպի պետական համալսարանի, Համազգայինի հայագիտական հիմնարկի դասախոս Մարիա Գաբրիելյանի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

-Տիկի՛ն Գաբրիելյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: 12 տարի ձգվող այս հակամարտությունն աղետալի հետևանքներ է առաջացրել մերձավորարևելյան այս երկրում՝ բացասական ազդեցություն թողնելով Սիրիայի կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպե՞ս կգնահատեք սիրիական ճգնաժամի ներկա փուլը, որո՞նք են առաջնային մարտահրավերներն ու խնդիրները։

-Հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել անցած տասներկու տարիների ընթացքում: Սիրիան մի ծովափից մյուսին անցավ. գրեթե բոլոր բնագավառներում բարվոք պայմաններով ապրող երկիրը հայտնվեց ծանրակշիռ տագնապների մեջ: 12 տարիների ընթացքում սիրիական ճգնաժամը տարբեր փուլեր թևակոխեց՝ սկսած կենցաղային և մարզերում արձանագրված անկումներից՝ հասնելով մինչև տարբեր շրջանների վրա վերահսկողությունը կորցնելու օրհասական կացության, ավելի ուշ զանազան տարածքների ազատագրումից մինչև կենցաղային որոշ դժվարությունների հաղթահարում: Այսօրվա դրությամբ երկրի նահանգների և քաղաքների մեծամասնությունը իշխանության վերահսկողության տակ է գտնվում, սակայն շատ դժվարություններ դեռ պետք է լուծվեն: Այնուամենայնիվ, վերջին շրջանում հուսադրող նորությունների ականատես դարձանք, որոնցից ակնառու էին Սիրիայի նախագահի այցը Ռուսաստան  և ԱՄԷ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերակարգավորումը: Այստեղ կարևոր տեղ է զբաղեցնում նաև փետրվարի 6-ի երկրաշարժին հաջորդած թե՛ արաբական երկրների, թե՛ եվրոպական որոշ երկրների մարդասիրական աջակցություն ուղարկումն՝ այդ թվում Սիրիայի վրա կիրառվող պատժամիջոցների ժամանակավոր կասեցումը:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը՝ Մոսկվայում

Քաղաքական ողջունելի տեղաշարժեր էր նաև Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնությունը, որը, բնականաբար, դրական ազդեցություն է ունենալու Սիրիայի վրա:

Այսօր գլխավորապես երկու ուժեր են բարդացնում Սիրիայում համեմատաբար կայուն և ապահով պայմանների հաստատումը: Մեկը ԱՄՆ-ն է, որը տիրապետում է հեղուկ վառելանյութի հանքերին, և որի պատճառով երկրում շարունակվում է հեղուկ վառելանյութի ճգնաժամը: Իսկ երկրորդը Թուրքիան է: Սիրիայի իշխանության համար երկրի տարածքից թուրքական զինված ուժերի դուրսբերումը կարմիր գիծ է, և այստեղ զիջում արձանագրելը հնարավոր չէ:

Այսպիսով՝ առաջնային մարտահրավերներից է գրաված տարածքները իշխանության վերահսկողության տակ վերադարձնելը և ծառայողական խնդիրները լուծելն է, որոնց թվում հիմնականը էլեկտրականության ճգնաժամն է:

-Սիրիահայ համայնքը, որպես սիրիական հասարակության մի կարևոր բաղադրիչ, կրել է նույնպիսի զրկանքներ և ունեցել նույնպիսի կորուստներ, ինչ բազմաչարչար սիրիացի ժողովուրդը։ Այդուհանդերձ, ի՞նչպիսի իրավիճակում է գտնվում հայկական համայնքը: Ի՞նչ մարտահրավերների է բախվում:

-Այո՛, սիրիահայ համայնքը շատ է տուժել պատերազմի տարիներին: Համայնքի թիվը նվազել է գաղթողների, զոհերի և նահատակների պատճառով: Աշակերտների թվաքանակի նվազման պատճառով մի քանի դպրոցներ միավորվել են մեկ հարկի տակ, իսկ մի շարք միություններ դադարել են գործել: Այսուհանդերձ, սիրիական համայնքը, մասնավորապես հալեպահայ համայնքը չհանձնվեց և կուլ չգնաց դժվարություններին: Հայկական դպրոցներում դասավանդումը, հայեցի կրթությունն ու դաստիարակությունը, մարզական, մշակութային, բարեսիրարական միությունների աշխույժ  գործունեությունն ու անթիվ-անհամար նախաձեռնությունները կանգ չառան: Սիրիահայությունը կարողացավ լեզու գտնել դիմագրաված խնդիրների հետ:

Սիրիահայ համայնքը հազիվ էր շունչ քաշել պատերազմական մթնոլորտից, երբ  հերթական նոր հարվածը հասցրեց բնական աղետը:

Այնուամենայնիվ, համայնքի ազգային և միութենական աշխատանքները նոր կորովով շարունակվում են:

-Վերջերս ակտիվություն ենք նկատում հայ-սիրիական հարաբերություններում: Հայաստանն առաջին երկրներից էր, որ որոնողափրկարական ջոկատ, ապա հումանիտար աջակցություն ուղարկեց Հալեպ: Այս ամենին հետևեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Սիրիա և նրա հանդիպումը Բաշար ալ-Ասադի և Ֆեյսալ ալ-Միկդադի հետ: Ի՞նչ եք կարծում նման ակտիվությունը հատկապես ո՞ր ոլորտներում է հնարավոր օգտագործել երկկողմ համագործակցության ամրապնդման և ընդլայնման տեսանկյունից: Հավանակա՞ն եք համարում նաև սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան։

-Ձեր մատնանշած մոտեցումների կողքին հայ-սիրիական հարաբերություններում մեծապես ողջունելի էր 2019թ.-ից ի վեր Հալեպում գործող ՀՀ մարդասիրական խումբը, որի կազմում են մասնագետ ականազերծողներ և բժիշկներ: Նրանք պատվաբեր գործունեություն են ծավալում:

Հայ ականազերծողները Սիրիայի տեղական իշխանություններին են հանձնում ականազերծված տարածքներ Դարայա բնակավայրում

Մինչ օրս Հալեպում ականազերծման 11 խմբեր են աշխատել: Հայ սակրավորները ավելի քան 1 միլիոն 4 հարյուր հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել և հանձնել տեղական ինքնակառավարման մարմիններին և շուրջ 48 հազար տեղաբնակների բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչպես նաև ավելի քան 27 տոննա դեղորայք են տրամադրել բժշկական կենտրոններին: Տեղացիները և կառավարությունը բարձր են գնահատում ՀՀ մարդասիրական խմբի գործունեությունը:

Իսկ Հայաստան-Սիրիա հարաբերությունների ամրապնդմանն անդրադառնալով՝ նշեմ, որ փետրվարի 23-ին ՀՀ արտգործնախարարը Սիրիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է., որ բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունն ամրապնդելը Հայաստանի առաջնահերթություններից է: Նմանատիպ հայտարարություն է կատարել Սիրիայի նախագահը: Երկկողմ համագործակցությունը հնարավոր է խորացնել հատկապես ուսումնակրթական ոլորոտում՝ օրինակ, վերագործարկելով անցյալում գոյություն ունեցող կրթական համաձայնագրերը Հալեպի և Երևանի պետական համալսարանների միջև:

Այո՛, հավանական է սիրիացի բարձաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան, հավանական է նաև, որ ՀՀ ԱԺ-ի Հայաստան-Սիրիա բարեկամության հանձնաժողովը այցելի Դամասկոս:

-Տիկի՛ն Գաբրիելյան, որքան էլ մշուշոտ է թվում սիրիական հակամարտության վերջնական կարգավորումը, այնքան էլ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել Սիրիայի և արաբական աշխարհի միջև հարաբերությունների վերաակտիվացման վրա: Միայն վերջին շրջանում արդեն երկու անգամ Բաշար ալ-Ասադն այցելել է ԱՄԷ: ԱՄԷ նախագահը հայտարարել էր, թե ժամանակն է՝ Սիրիան վերադառնա արաբական աշխարհե: Իսկ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունն է հայտարարել, թե աշխատանք է տարվում երկու երկրների հյուպատոսական ծառայությունները վերականգնելու ուղղությամբ: Արդյո՞ք մոտ ապագայում կարող ենք Սիրիային դարձյալ տեսնել Արաբական պետությունների լիգայում:

-Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Սիրիայի իշխանության համար Արաբական պետությունների լիգա վերադառնալն ինքնանպատակ չէ, այս մասին հաճախ հայտարարել է Սիրիայի նախագահը: Եթե հիշենք, օրինակ, փետրվարի 26-ին Դամասկոս ժամանած Արաբական Խորհրդարանական Միության պատվիրակության անդամների հայտարարություններն, ապա կարելի է ենթադրել, որ Սիրիայի վերադարձը ԱՊԼ որոշած հարց է: Ամեն պահի կարող ենք ակնկալել, որ ԱՊԼ գագաթնաժողովը չեղյալ կհամարի լիգային Սիրիայի անդամակցության կասեցման որոշումը:

-Շարունակելով խոսել արաբական աշխարհի գործոնի մասին՝ կարո՞ղ ենք կարծել, որ Սիրիայի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն արաբական պետությունների համար նպաստելու է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը: Թե՞ կարգավորման հնարավորություններն ավելի խճճված են՝ հաշվի առնելով ավելի շատ դերակատարների և նրանց հետապնդած շահերի առկայությունը:

-Բնականաբար, ավելի շատ դերակատարների և նրանց հետապնդած շահերի առկայությունը հիմնական խնդիրն է: Միջին Արևելքը և, մասնավորապես, Սիրիան շարունակելու են մնալ թե՛ տարածաշրջանի, թե՛ խոշոր պետությունների մրցակցության կիզակետում: Սակայն արաբական երկիրների հետ, հատկապես Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը նպաստելու է համակարտության ոչ թե վերջնական, այլ մասնակի և հանրագումարային լուծմանը:

-Սիրիայում նախատեսվու՞մ է այս տարի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացնել: Կմանրամասնե՞ք մի փոքր:

-Նույնիսկ պատերազմի ամենադաժան տարիներին սիրիահայ համայնքը շարունակեց նշել Հայոց Ցեղասպանության հիշատակը` ժողովրդային, դպրոցական և միութենական նախաձեռնություններով: Հետևաբար այս տարի ևս ոգեկոչելու է 108-րդ տարելիցը: Ամեն տարի ապրիլյան նախաձեռնությունների իրականացման համար Հալեպում կազմվում է համահայկական հանձնախումբ, որը ծրագրում և համակարգում է միջոցառումները:

Առաջիկա օրերին մամուլով («Գանձասար» շաբաթաթերթով) կհրապարակվի ժամանակացույցը: Գլխավոր նախաձեռնության հետ մեկտեղ կազմակերպվում են ցուցահանդեսներ, ծաղիկների խոնարհում: Ի նշան երախտագիտության՝ հայերը արյուն են հանձնում՝ շնորհակալություն հայտնելով Սիրիային, որ 1915-ին իր դռները բացեց, ընդունեց տարագիր բռնագաղթներին և նրանց իր զավակները համարեց:

-Տիկի՛ն Գաբրիելյան, ի՞նչ կցանկանաք հավելել բացի մեր քննարկման թեմաներից:

-Լիահույս եմ, որ Սիրիա-Հայաստան հարաբերությունները կզարգանան: Շոշափելի է երկու երկրների բարյացակամությունը: Սիրիայի վարած քաղաքականության շնորհիվ սիրիահայերս պահեցինք մեր ինքնությունը, էությունը, ազգային արժեքները, լեզուն մշակույթը, որը կարողացանք փոխանցել սերնդեսերունդ:

Սիրիահայ համայնքը Արևմտյան Հայաստանից և Կիլիկայից բռնագաղթած հայերն են հիմնել: Սիրիան մեր պապենական հողերին ամենամոտն է գտնվում: Այստեղ սիրիահայը ամեն օր հիշում է, որ ինքը տարագիր է:Այնտեղ, ոչ շատ հեռու իր նախնյաց այգիներն ու ագարակներն էին, նրանց կառուցած բերդերն ու ամրոցները,  և նախաեղեռնյան շրջանում նրանց մարմինների հանգչելու վայրը: Սիրիայում է գտնվում հայ ժողովուրդի համայզգային ուխտավայրը` Դեր Զորի նահատակաց հուշահամալիրը, որը, ավա՜ղ, ահաբեկչական հայատյաց խմբաւորումների կողմից հրթիռակոծվել է: Հետևաբար սիրիահայ համայնքի կազմակերպ, աշխույժ և ամրապինդ գոյատևումը և՛ սփյուռքի, և՛ Հայաստանի համար շատ կարևոր է:

Նախորդ Լուրը

Մոսադը չի աջակցել համազգային ցույցերին. Նեթանյահուն հերքում է

Հաջորդ Lուրը

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն ընթացքի մեջ են․ Չավուշօղլու

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն ընթացքի մեջ են․ Չավուշօղլու

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)