03-02-2026 / 17:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք-ադրբեջանական շարունակվող վայրահաչոցների պատճառն ու նպատակները

2023/05/06 20:43
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Նեմեսիսի արձանի հետ կապված թուրք-ադրբեջանական վայրահաչոցի շարունակվող ալիքների հիմքում քաղաքական հաջողված մանևրի զարգացումն է։ Դրա տրամաբանությունը հետևյալն է՝ «Հակառակորդի սխալն օգտագործել նրա իսկ կողմից քեզ համար ստեղծված կաղապարները շրջանցելու համար»։

Բանն այն է, որ հունվարին Թուրքիայիում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժի հետ կապված Հայաստանի քայլերը՝ հումանիտար օգնության տրամադրում, ԱԳ նախարարի միջոցով պաշտոնական ցավակցության հայտնում և այլն, նաև միջազգային խոշարացույցի ներքո որոշակի դրական միջավայր էին ստեղծել Թուրքիա-Հայաստան տիրույթում՝ դրանով իսկ սահմանափակելով Թուրքիայի առավել առարկայական քայլերն ու արձագանքները Հայաստանի հետ կապված տարածաշրջանային թեմատիկային։ Ըստ էության, դա լրջագույն խնդիր էր նաև Ադրբեջանի համար, քանի որ հայկական պետությունների ուղղությամբ անդադար սադրանքների՝ առնվազն քաղաքական և քարոզչական ֆոնը լիովին հնարավոր չէր լինում ապահովել՝ համաձայն թուրք-ադրբեջանական համապատասխան քաղաքականության, որին առերեսվում ենք արդեն մի քանի տարի։

Եվ ներկայում, փաստացի, հայկական կողմից ժամանակային և իրավիճակային տեսանկյունից լիարժեք չհաշվարկված քայլն ուղղակի նվեր էր Բաքու-Անկարա տանդեմի կողմից Հայաստանին փակուղի ներքաշելու առումով, որին հատկապես Բաքվի քարոզչական քաղաքականության համակարգողներն անհամբեր էին սպասում։ Ընդամենը հիշեցնեմ, որ Հուշարձանի բացմանն Ադրբեջանն ավելի արագ արձագանքեց, քան Թուրքիան։ Հետո արդեն՝ օդային տարածքի փակում, Ալիևի այց Ստամբուլ, երկրաշարժից հետո տուժած բնակաայրերում միլիոնավոր դոլարների ներդրման խոստումներ և Թուրքիայի իշխանությունների կողմից նախկին քամահրական տոնով ու բառապաշարով հռետորաբանություն Հայաստանի հասցեին…

Ստեղծված իրավիճակում, բնական է, որ միայն պաշտոնական հռետորաբանությամբ կամ այդ հարթությունում այլ ժեստերով հնարավոր չէ Թուրքիային նախկին հուն տեղափոխելը. Հայաստանից առարակայական քայլեր են պահանջելու, որոնց քննարկումն անգամ կարող է արժեհամակարգային հետևանքներ ունենալ մեզ համար։ Բայց առջևում Թուրքիայի համապետական ընտրություններն են, պետք է ակնդետ կերպով հետևել դրանց ընթացքին և փորձել որսալ իրավիճակային պատեհ առիթներ՝ Անկարայի վարքագիծը հնարավորինս կանխատեսելիության հուն վերադարձնելու տեսանկյունից։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Շուտով պետք է տեղի ունենա Սիրիայի վերադարձն Արաբական պետությունների լիգա. Հորդանանի ԱԳ նախարար

Հաջորդ Lուրը

Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա Բրյուսելում․ Financial Times

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

ՏԿԵ նախարար. Մեզ համար առաջնահերթություն է հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հայաստան

Խուդաթյան․ ՌԴ–ի հետ բանակցում ենք երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածների կառուցման շուրջ

03/02/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա Բրյուսելում․ Financial Times

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

03/02/2026

ՏԿԵ նախարար. Մեզ համար առաջնահերթություն է հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը

03/02/2026

Ոսկու և արծաթի գները կտրուկ աճից հետո կտրուկ անկում են ապրում․ ո՞րն է պատճառը

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)