10-09-2026 / 21:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռազմական սադրանքների միջոցով Ադրբեջանը նպատակ ունի տապալել Հայաստանի հետ բանակցությունները. փորձագետ

2023/05/11 16:13
Ադրբեջան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Ռազմական սադրանքների միջոցով Ադրբեջանի առանցքային նպատակը կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի հետ բանակցությունների գործընթացի տապալումն է։ Նման տեսակետ է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ Թուրքիայում ընտրական գործընթացի պատճառով առաջացած ժամանակային պատուհանը հատկապես Արևմուտքի կողմից օգտագործվում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում Բաքվին փոխզիջումների մղելու հարցում արդյունավետ ճնշում գործադրելու նպատակով։

Պետրոսյանը հավելել է, որ նման պայմաններում Ադրբեջանի (գուցե նաև թուրք-ադրբեջանական) մարտավարությունը լիովին կանխատեսելի է՝ հնարավորինս ձգձգել բարձր մակարդակի բանակցությունները։

«Այդ նպատակով նկատելի են հետևյալ մարտավարական քայլերը՝

1. Առավելագույնս շահել Արևմուտքի վստահությունը տարածաշրջանային զարգացումներում։ Այդ նպատակով Բաքուն ավելի է ամրապնդում իր դիրքերը հակաիրանական ճակատում, զուգահեռաբար ապատեղեկատվություն տարածելով Երևան-Թեհրան մտացածին ռազմական համագործակցության վերաբերյալ։ Բացի այդ, հակառուսական ուղեգծում Ի. Ալիևը յուրօրինակ ժեստ արեց՝ չմասնակցելով Մոսկվայում Հայրենական պատերազմում հաղթանակի հերթական տոնակատարություններին։

2. Ադրբեջանը ռազմական լարվածություն է սադրում Հայաստանի դեմ՝ նպատակ ունենալով Երևանին դրդել՝ հրաժարվելու առաջիկա առնվազն 3 բանակցային շրջափուլերից»,- Facebook-ի էջում գրել է Արմեն Պետրոսյանը:

Փորձագետը շեշտել է, որ Բաքվի սադրանքներին պետք է վերաբերվել սառնասրտորեն՝ հաշվարկելով բոլոր հնարավոր սցենարները։ Նա նաև անդրադարձել է Թուրքիայի ընտրությունների գործոնին: Պետրոսյանի համոզմամբ՝ ընտրություններն ընթանալու են 1 փուլով՝ պայմանավորված վարկանիշով 3-րդ թեկանծուի՝ Մ. Ինջեի՝ ընտրական գործընթացից դուրս գալու հանգամանքով:

Նախորդ Լուրը

Կանանց սոցիալական դերն Աֆղանստանում Տալիբանի իշխանության շրջանում

Հաջորդ Lուրը

«Նեմեսիսի» արձանը վստահաբար չի ապամոնտաժվի. Երևանի փոխքաղաքապետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ

10/09/2026
Իրան

Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի քաղաքացու մարմին

10/09/2026
Իրան

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել հութիներին՝ Սաուդյան Արաբիայի վրա հարձակումներից հետո

10/09/2026
Հաջորդ Lուրը

«Նեմեսիսի» արձանը վստահաբար չի ապամոնտաժվի. Երևանի փոխքաղաքապետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանը խոստացել է հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

10/09/2026

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ

10/09/2026

Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի քաղաքացու մարմին

10/09/2026

Թուրքիայի դրոշի վրա թքելու համար բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել

10/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)