Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:
Վարչապետը մայիսի 16-17-ին Ռեյկյավիկում կմասնակցի Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: