11-07-2026 / 09:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մտահոգ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ

2023/05/16 16:28
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 15-ին մեկնարկել է Գործադիր խորհրդի 216-րդ նստաշրջանը։ Նույն օրը կայացած լիագումար առաջին նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշեցրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ տուժած մարզերում կրթական համակարգի կրած վնասները և ներկայացրեց իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Քրիստիան Տեր-Ստեփանյանը համոզմունք է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանատվություն է կրում բոլոր այն մարդկանց համար, որոնց կրթության իրավունքը ոտնահարվում է։ Այդ համատեքստում, նա հիշատակել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար, այդ թվում՝ 30 000 երեխաների կրթության իրավունքի ոտնահարումը։ Նա վերահաստատել է նկարագրված իրավիճակով պայմանավորված ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելության ուղարկման հրատապությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ, մասնավորապես՝ Շուշիի և Հադրութի շրջաններում։ Նա ընդգծել է, որ 2020 թվականից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի ենթարկելու, յուրացման բազմաթիվ դեպքերը ցանկացած հայկական մշակութային հետքի վերացման նպատակի խոսուն ապացույց են։ Այդ համատեքստում դեսպան Տեր-Ստեփանյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հրատապ ուղարկման ցանկությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնությունների։

Նախորդ Լուրը

Ասադը ԱՄԷ-օ նախագահից հրավեր է ստացել մասնակցելու Կլիմայի գագաթաժողովին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ՀՀ ՆԳ նախարարության հետ

Այլ Լուրեր

Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
ԱՄՆ

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

10/07/2026
ԱՄՆ

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ՀՀ ՆԳ նախարարության հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)