Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրամանագրով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Ալի Աքբար Ահմադիանը:
Ինչպես հաղորդում է ISNA-ն, այս պաշտոնում նա փոխարինել է Ալի Շամխանիին:
Նշենք, որ Ահմադիանը 2007 թվականից ԻՀՊԿ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է եղել, 2000-2007թթ.՝ ԻՀՊԿ միացյալ շտաբի ղեկավարը, իսկ 1997-2000թթ.՝ ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար: