Երեկ կայացել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության գահաժառանգ, արքայազն Հուսեյն բին Աբդալլահի և Սաուդյան Արաբիայի քաղաքացի, ճարտարապետ Ռաջուա Ալ Սաիֆի ամուսնական արարողությունը:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ամմանի Զահրան արքայական պալատում: Տոնակատարությանը ներկա էին Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը, ինչպես նաև ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը՝ դստեր հետ:
29-ամյա հարսնացուն Զահրան պալատ է ժամանել 1968 թվականի Rolls-Royce Phantom V-ով: Նրա հարսանեկան զգեստի հեղինակը լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի է: Ռաջուայի կերպարը լրացնում էր փալյուն ադամանդներով զարդարված թագը և ադամանդե ականջօղերը:
28-ամյա թագաժառանգ Հուսեյնը կրում էր զինվորական համազգեստ՝ պատված ոսկե թրով:
Aljazeera-ն գրում է, որ տոնակատարությունները խոշոր նշանակություն ունեն Հորդանանի համար՝ թարմացնելով երկրի թագավորական կերպարը և ընդգծելով պետության շարունակականության հանգամանքը՝ անգամ պալատական հակասություններից հետո:
Հորդանանի 11 միլիոն բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես է երիտասարդ թագաժառանգը իր հոր՝ Աբդալլահ Երկրորդի հետ ավելի շատ հայտնվում հրապարակային ելույթներում: Գահաժառանգ Հուսեյնը ավարտել է ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանը, ծառայել երկրի զինված ուժերում և որոշակի համաշխարհային ճանաչում ձեռք բերել՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
«Սա պարզապես ամուսնություն չէ: Սա Հորդանանի ապագա թագավորի շնորհանդեսն է: Թագաժառանգի հարցը փակված է»,- քաղաքական վերլուծաբան Ամեր Սաբաիլեհի խոսքերը մեջբերել է Aljazeera-ն: