Հայտնի է Թուրքիայի նոր կառավարության կազմը, որը գրեթե ամբողջությամբ փոխվել է։
Հատկապես երկու սպասված նշանակում կա։ ԱԳ նախարար է նշանակվել Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը։ Նրա փոխարեն այդ առանցքային պաշտոնին է նշանակվել Թուրքիայի նախագահի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով ավագ խորհրդական և խոսնակ Իբրահիմ Քալընը։
Փորձագիտական գնահատականներով՝ հենց նրանիցից մեկն է լինելու Թուրքիայի ապագա առաջնորդի ԱԶԿ-ական թեկնածուն։ Երկու գործիչներն էլ բարձր արդյունավետություն են դրսևորել իրենց նախկին պաշտոններում։ Նոր դերում առավել հաջողակն էլ մեծ հավանականությամբ կստանա Էրդողանի առաջնորդական օրհնությունը։
Թուրքիայում և նրա շուրջ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում։
Արմեն Պետրոսյան