Հուլիսի 4-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Նույն օրը հրապարակել է նոր կառավարության կազմը։
Փոխնախագահ – Ջևդեթ Յըլմազ (նախկինը՝ Ֆուաթ Օքթայ)
Արդարադատության նախարար – Յըլմազ Թունչ (նախկինը՝ Բեքիր Բոզդաղ)
Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար– Մահինուր Օզդեմիր Գյոքթաշ (նախկինը՝ Դերյա Յանըք)
Աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար – Վեդաթ Ըշըքհան (նախկինը՝ Վեդաթ Բիլգին)
Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխությունների նախարար – Մեհմեդ Օզհասեքի (նախկինը՝ Մուրադ Քուրում)
Արտաքին գործերի նախարար – Հաքան Ֆիդան (նախկինը՝ Մևլութ Չավուշօղլու)
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար -Ալփարսլան Բայրաքթար (նախկինը՝ Ֆաթիհ Դյոնմեզ)
Երիտասարդության և սպորտի նախարար– Օսման Աշքըն Բաք (նախկինը՝ Մեհմեդ Քասափօղլու)
Գանձապետարանի և ֆինանսների նախարար – Մեհմեդ Շիմշեք(նախկինը՝ Նուրեդդին Նեբաթի)
Ներքին գործերի նախարար – Ալի Յերլիքայա (նախկինը՝ Սուլեյման Սոյլու)
Մշակույթի և տուրիզմի նախարար– Մեհմեդ Նուրի Էրսոյ (վերանշանակվել է)
Ազգային կրթության նախարար-Յուսուֆ Թեքին (նախկինը՝ Մահմուդ Օզեր)
Ազգային պաշտպանության նախարար– Յաշար Գյուլեր (նախկինը՝ Հուլուսի Աքար)
Առողջապահության նախարար -Ֆահրեթթին Քոջա (վերանշանակվել է)
Արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար – Մեհմեդ Ֆաթիհ Քաջըր (նախկինը՝ Մուստաֆա Վարանք)
Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար – Իբրահիմ Յումաքլը (նախկինը՝ Վահիդ Քիրիշչի)
Առևտրի նախարար – Օմեր Բոլաթ (նախկինը՝ Մեհմեդ Մուշ)
Տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար – Աբդուլքադիր Ուրալօղլու (նախկինը՝ Ադիլ Քարաիսմաիլօղլու)։