05-12-2025 / 07:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ վարչապետ

2023/06/07 17:58
Հայաստան, Քաղաքականություն

Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ։ Այսօր Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգանում է ակտիվ, դինամիկ, չնայած անօրինական տնտեսական պատժամիջոցներին, որոնք սահմանել են մի շարք ոչ բարեկամական պետություններ», – ասել է Միշուստինը։

Նա հայտնել է, որ հունվար-ապրիլին Մոսկվայի և Երևանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի:

«Իհարկե, կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան և նոր ռեկորդային ցուցանիշների հասնել փոխադարձ առևտրում», – ասել է Ռուսաստանի վարչապետը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանում հաջողությամբ աշխատում են ավելի քան 4,5 հազար ռուսական ընկերություններ, իսկ ՌԴ ներդրումները գերազանցում են Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 46 տոկոսը:

«Անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները առևտրի, ներդրումների ավելացման համար, և, իհարկե, այդ խնդիրը լուծում է մեր համատեղ միջկառավարական հանձնաժողովը», – ասել է Միշուստինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է էներգետիկայի, հանքարդյունաբերության, թվայնացման, ագրոարդյունաբերական ոլորտներում համատեղ նոր նախագծերի մեկնարկով:

«Ռուսական ընկերությունները պատրաստ են առաջադեմ լուծումներ առաջարկել, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարության, խելացի, անվտանգ քաղաքի, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։ Մի շարք նախագծեր կան», – ասել է ՌԴ վարչապետը։

Միշուստինը կանգ է առել նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի վրա։

« Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն ՝ մենք համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։ Նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումն ընդհանրապես համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին», – ասել է նա։

Նախորդ Լուրը

Սաուդյան Արաբիայում վերաբացվել են Իրանի դիվանագիտական առաքելությունները

Հաջորդ Lուրը

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)