04-04-2026 / 19:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փորձագետը՝ բանակցային վերջին զարգացումների մասին

2023/06/13 13:00
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Հնարավոր է՝ Բաքուն միտումնավոր կերպով բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն առանձնացրել է որոշ զարգացումներ, որոնք մտահոգիչ են Հայաստանի տեսանկյունից:

Ստորև ներկայացնում ենք տարածաշրջանային զարգացումները.

«1. Հունիսի 1-ին Քիշնևում ԵՔՀ շրջանակներում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների հանդիպման արդյունքում չարձանագրվեց էական պայմանավորվածություն Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված։

2. Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել Վաշինգտոնում հունիսի 12-ին նախատեսված ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների հանդիպմանը։ Հնարավոր է՝ Բաքուն միտումնավոր կերպով բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի։

3. Հունիսի-8-ին հեռախոսազրույց է կայացել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, որի ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններից, քննարկվել են նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ։ Վերջին շրջանում էականորեն թուլացել է Թեհրանի հրապարակային արձագանքը Բաքվի տարածաշրջանային սադրիչ քաղաքականության վերաբերյալ, որը մտահոգիչ է։

4. Անցած օրերին Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան հնարավոր կապուղիների իրավական կարգավորումների վերաբերյալ «հռետորաբանական փոխհրաձգություն» է տեղի ունեցել Ադրբեջան-Ռուսաստան-Հայաստան տարբեր մակարդակներում, որոնցում ուրվագծվում է Բաքու-Մոսկվա որոշակի համախոհություն՝ ընդդեմ Երևանի։

5. Բաքուն սրել է վերջնագրային հռետորաբանությունն Արցախի հիմնախնդրի թեմայով, ինչպես նաև անզիջում և ապակառուցողականանորեն է դիրքավորվել Ադրբեջան-Հայաստան սահմանազատման գործընթացում։

6. Բաքուն նպատակային կերպով պարբերական ռազմական լարվածություն է ապահովում Արցախի և Հայաստանի հետ շփման գծում։

7. Հունիսի 12-ին պետական այցով Բաքու է ժամանել ԹՀ նախագահ Ռ.Թ. Էրդողանի գլխավորած պատկառելի կազմով պատվիրակությունը։ Բանակցությունների ընթացքում, վստահաբար, քննարկվելու են նաև երկկողմ օրակարգի՝ Հայաստանին վերաբերող մի շարք կարևոր թեմաներ՝ բնականաբար հակահայկական դիրքերից։

Վերոնշյալի համատեքստում, ինչպես նաև հավելյալ Ռուսաստան-Ուկրաինա հակմարտային գոտում, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում արձանագրվող լարվածությունների ֆոնին առնվազն առաջիկա 3 ամիսներին Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային իրավիճակը ծայրաստիճան անորոշ է լինելու՝ հղի լրջագույն մարտահրավերներով։ Ստեղծված իրողությունների պայմաններում հայկական կողմերի հնարավորություններն էլ խիստ սահմանափակ են՝ առավելագույն զգոնություն ապահովել Ադրբեջանի հետ սահմանին, միջազգային հանրության՝ հատկապես ԱՄՆ-ի ուշադրությունը հնարավորինս բևեռել տարածաշրջանային իրավիճակի վրա»,- Facebook-ի միկրոբլոգում գրել է Արմեն Պետրոսյանը:

Նախորդ Լուրը

Սաուդյան Արաբիայի հետ սերտ կապեր չունենալը Մերձավոր Արևելքում մեր շահերն առաջ մղելու տեսանկյունից լուրջ բացթողում է. արաբագետ

Հաջորդ Lուրը

Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, պատրաստ ենք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները․ ԱԺ նախագահ

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, պատրաստ ենք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները․ ԱԺ նախագահ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)