20-05-2025 / 03:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, պատրաստ ենք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները․ ԱԺ նախագահ

2023/06/13 14:38
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները պատրաստ են կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, նույնիսկ մեծ քննադատությունների միջով անցնել, եթե Թուրքիայի կողմից կամք կա այդ հարաբերությունները կարգավորելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Թուրքական կողմը, ցանկություն ունենալու պարագայում, կարող է անընդհատ պատճառներ բերել։ Կարող է «Նեմեսիս»-ի արձանը չլինի, ուրիշ բան լինի։ Ես ինքս «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը սխալ եմ համարում, որովհետև դա պետական քաղաքականության գիծ չէ ու չի կարող լինել, բայց նորից եմ ասում, որ դա ընդամենը առիթ էր Թուրքիայի համար։ Ես ինքս հայտարարել եմ՝ Թուրքիա չգնալու համար կարող էի 1 միլիոն պատճառ գտնել ու չգնալ։ Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորություն ունեմ, որ կա, ապա հարաբերությունները կարգավորելու պատմական ու եզակի հնարավորություն կա, մենք դրան պատրաստ ենք, պատրաստ ենք նույնիսկ անցնել մեծ քննադատությունների միջով, բայց երկարատև խաղաղություն բերել հայ ժողովրդին», – ընդգծեց ԱԺ նախագահը:

Նա վստահեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, որտեղ վերջինս մասնակցել է այդ երկրի նախագահի երդմնակալության արարողությանը, բավականին լավ է անցել։ Սիմոնյանի խոսքով՝ վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում:

«Այցը, կարելի է ասել, գլխավոր իրադարձություններից մեկն է եղել», – նշեց ԱԺ նախագահը։

Նախորդ Լուրը

Փորձագետը՝ բանակցային վերջին զարգացումների մասին

Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳՆ-ը կոչ է անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանն Արցախում

Այլ Լուրեր

Թուրքիա

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025
Թուրքիա

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025
Անվտանգություն

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳՆ-ը կոչ է անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանն Արցախում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)