ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը:
«Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը. Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական կարևորություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Կոռնիձոր գյուղի սահմանային հատված են ուղևորվել երկու տասնյակ մեքենաներ՝ 400 տոննա հումանիտար բեռով։ Մեքենաներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ դիմել են ՌԴ խաղաղապահներին` հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու խնդրով, սպասում են արձագանքի: