02-02-2026 / 14:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական լոբբիի շնորհիվ «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու Disney Plus-ի հարթակներում. Twitter-ի թուրքական տիրույթում թեժ քննարկումներ են

2023/08/02 11:35
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է որակել այն, որ Disney Plus-ը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու:

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահ Էբուբեքիր Շահինն իր հերթին հայտնել է քննություն սկսելու մասին:

«Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մեր կարևորագույն հանրային արժեքն է։ Հայկական լոբբիի միջամտության մասին պնդումները, որոնք տարածվում են մամուլում, մանրակրկիտ հետաքննվում են»,-հայտարարել է նա։

Twitter-ում ակտիվ գործող թուրքական Kürsü հարթակը ևս սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի առնչությամբ որոշ միությունների հետ համատեղ հայտարարության տեքստ է հրապարակել:

If there is no Ataturk, then "Cut!"
When warmongering leaders tried to hegemonize the world, it was Ataturk to move with principle of "Peace at home, peace in the world!".
We invite @DisneyPlusTR administration to act in corporate justice, not to remove #Ataturk series from… pic.twitter.com/7nBnxSc7JP

— KÜRSÜ (@Kursu_TR) July 30, 2023

Twitter-ում թեմային անդրադարձել է նաև «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն․

«Բացարձակապես անընդունելի է, որ սփյուռքի և լոբբիի գործունեությամբ խոչընդոտվի մեր հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ կապված սերիալը»,- նշել է նա։

Հարցին կոշտ են արձագանքել նաև «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը, «Լավ» կուսակցության խոսնակ Քյուրշադ Զորլուն։

Լրագրող Ջանդաշ Թոլգա Ըշըքը երեկ, իր հերթին, թվիթերում գրել էր, թե հարցին անձամբ միջամտում են Հաքան Ֆիդանն ու Իբրահիմ Քալընը և վաղը Disney-ը հայտարարությամբ է հանդես գալու։

Ավելի վաղ թուրքական մերձիշխանական YeniŞafak օրաթերթը գրել էր, թե Թուրքիայի Հանրապետության հիմնադրի և առաջին նախագահի մասին պատմող «Աթաթուրք» սերիալը չի ցուցադրվելու Disney Plus-ի հարթակներում, քանի որ ենթարկվել է հայկական լոբբիի դիմադրությանը։

Սերիալը, որի վրա ծախսվել է 8 միլիոն դոլար, որպես ֆիլմ հոկտեմբերին ցուցադրվելու է միայն Թուրքիայի կինոթատրոններում։

Նախորդ Լուրը

Արցախի բնակիչը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է անցել 

Հաջորդ Lուրը

Իսրայելցիների 52%-ը բացասական վերաբերմունք ունի Նեթանյահուի նկատմամբ. Pew Research Center

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելցիների 52%-ը բացասական վերաբերմունք ունի Նեթանյահուի նկատմամբ. Pew Research Center

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)