02-02-2026 / 23:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանը ցանկանում է վտարել Ղարաբաղի հայերին». Թաներ Աքչամ

2023/08/03 21:19
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան, գնահատել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա «դասական էթնիկ զտման» քաղաքականություն է որակել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ «Օրբելի» վերլուծական կենտրոնը ստորև ներկայացնում է Թաներ Աքչամի մեկնաբանությունն ամբողջությամբ․

«Այն դեպքերը, որոնք մեր աչքի առջև կատարվում են Ղարաբաղում, բացահայտ մարդկային ողբերգություն են և թե՛ երկկողմ, թե՛ միջազգային պայմանագրերի բացահայտ խախտում։ Իրավիճակը հնարավոր է գնահատել որպես «դասական էթնիկ զտման» քաղաքականություն։

Ադրբեջանը Թուրքիայից ևս ստացած աջակցությամբ ցանկանում է վտարել Ղարաբաղի շրջանի բոլոր հայերին և վերջ տալ հայերի գոյությանը նրանց պատմական հողերում։

Բավականին մեծ է հավանականությունը, որ առայժմ միայն տնտեսական և տրանսպորտային շրջափակմամբ սկսված նախաձեռնությունը կվերաճի մասշտաբների, որ կներառի բռնություն։ 

Ցավալին այն է, որ միջազգային հանրությունը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, լռում է այս զարգացումների մասին և բավարարվում է միայն դիտելով։ Իմ ողջ հույսն այն է, որ միջազգային հանրությունը դուրս գա խորը քնից և, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով, միջնորդ լինի լուծման համար, որը կերաշխավորի Ղարաբաղի հայերի հիմնարար մարդու իրավունքները։
Մարդու իրավունքները պաշտպանելը և անիրավությունները կանխելն ամեն ինչն ավարտվելուց հետո բացվող հովանոց չէ։ Էթնիկ զտումները և/կամ ցեղասպանությունները կանխելը կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ այն բանից հետո, երբ տեղի են ունենում վախենալի բաներ։ Եթե ցանկանություն է կա, որպեսզի ի հայտ չգան մեծ ողբերգություններ, ավելի ակտիվ միջամտությունը պարտադիր է։

Իմ ամենամեծ հույսն այն է, որ անհրաժեշտ միջազգային ճնշմամբ և երկկողմ հանդիպումներով առկա իրավիճակը հանգուցալուծվի։ Մեր սիրտը, մեր հոգին Ղարաբաղի ժողովրդի հետ է, որը դեմ առ դեմ է լուրջ սպառնալիքների հետ»։

Նախորդ Լուրը

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Հաջորդ Lուրը

Երևանի և Բաքվի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել․ ՌԴ ԱԳՆ

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Անվտանգություն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

02/02/2026
Հաջորդ Lուրը

Երևանի և Բաքվի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել․ ՌԴ ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)